Լրահոս

10.06.2020 11:38


13 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 428 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

13 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 428 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հունիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 428 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 14 103-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 227 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 13 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 304-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 775 է, ընդհանուր առողջացածներինը՝ 5226, փաստացի բուժվողներինը՝ 8573: Մեկ օրում թեստավորվել է 1751 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 73 156 քաղաքացի:

Այս խորագրի վերջին նյութերը