Կարծիք

09.06.2020 23:21


Կենսաբանական լաբորատորիաների գլխավոր խնդիրը տարբեր տեսակի վարակիչ պաթոգենների /հարուցիչների/ արտադրությունն է

Կենսաբանական լաբորատորիաների գլխավոր խնդիրը տարբեր տեսակի վարակիչ պաթոգենների /հարուցիչների/ արտադրությունն է

ՀՀ-ում գործող կենսաբանական լաբորատորիաների մասին

Հայտնում եմ, որ ինձ են դիմել արտերկրում բնակվող մի խումբ հայրենակիցներ, որոնց խնդրանքով ստանձնել եմ ՀՀ ազգային անվտանգությանը սպառնացող, շուրջ մեկ տասնյակ կենսաբանական լաբորատորիաների փակման, նրանց տրված լիցենզիայի դադարեցման գործը։ Ինձ փոխանցված տեղեկատվության համաձայն՝ նշված լաբորատորիաները գործում են ամերիկյան ֆինանսավորմամբ և տեղակայված են Երևանում և ՀՀ գերթե բոլոր մարզերում։ Այդ տեղեկատվության համաձայն՝ նշված լաբորատորիաները իբրև թե զբավում են գենետիկ հետազոտություններով, իսկ իրականում նրանց գլխավոր խնդիրը տարբեր տեսակի վարակիչ պաթոգենների /հարուցիչների/ արտադրությունն է։

Նշված խնդիրը էլ ավելի է արդիական դառնում ՀՀ-ում ստեղծված համաճարակային իրավիճակի սրացման ֆոնին և փաստաբանական գաղտնիքով ծածկված տեղեկատվությունից բխում է ողջամիտ կասկած, որ այժմ ՀՀ-ում հնարավոր է, որ շրջանառվում են նաև այլ վարակիչ հարուցիչներ։

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ամերիկյան ֆինանսավորմամբ գործող կենսաբանական լաբորատորիաները, ըստ էության, զբաղվում են կենսաբանական ոչնչացման զենքի ստեղծմամբ և տարածմամբ, ինչը առերևույթ խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցափաստի հատկանիշներ է պարունակում՝ վաղը հանցագործության մասին հաղորդում կներկայացնեմ ՀՀ գլխավոր դատախազություն և հանդես կգամ ավելի ծավալուն հրապարակմամբ։

Ալեքսանդր Կոչուբաևի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը