Կարծիք

09.06.2020 22:28


Քաղաքական հանելուկ

Քաղաքական հանելուկ

Նրա լեզվամտածողությունը հիմնված է բացառապես «փող», «փայ», «ունեցվածք», «կերակուր» և դրանց ածանցյալ հասկացությունների վրա:
Նրա ցանկացած խոսք սկսվում և ավարտվում է բացառապես այդ հասկացություններով:

Նա երբեք չի հակադարձում, նախատում, մեղադրում, սպառնում, կամ վիրավորում Հայ ազգի և Հայոց պետության թշնամիներին և հակառակորդներին ( մասնավորապես` թուրքական և ադրբեջանական իշխանություններին): Նա հայ ազգի թշնամիներին համարում է կիրթ և կառուցողական: Ընդհակառակը` իր խոսքով և գործողություններով նա անդադար սպառնում և վիրավորում է հայ քաղաքացիներին, հայերին, հայ ժողովրդին, հայոց պետությանը, հայոց եկեղեցուն, հայազգի հերոսներին, բայց ոչ երբեք` թուրքերի ու ադրբեջանցիներին:

Նա իր ընդդիմախոսների նկատմամբ անում է այն ամենը, ինչ երբեք և ոչ ոք չի արել հենց իր նկատմամբ:
Նա զոհ է` հերթական զոհն է այն շրջապատի, որտեղ հայտնվել է երիտասարդ հասակում: Ընդ որում` այդ միջավայրում հայտնվել է օբյեկտիվորեն, քանզի մանկուց մնացած հակադրությունը հասարակության հետ, հոգեկան անհավասարակշռությունն ու մարդկության նկատմամբ գենետիկ չարությունը ուղղորդել ու մղել են նրան դեպի այդ շրջապատն ու միջավայրը: Այնտեղ նրան շատ հմտորեն համոզել են, և նրա ենթագիտակցության մեջ ամրապնդել են միայն մեկ բան: Այն է` բոլոր հայերը քո թշնամիներն են, որովհետև հայերը միայն թալանել են, կողոպտել են, սպանել են, ոչինչ չեն ստեղծել, ավիրել ու քանդել են ամեն ինչ, և նրանք են պատճառը, որ դու ամբողջ կյանքդ անցկացրել ես, որպես հայացքն այլոց ունեցվածքին հառած մի թշվառական:
Ամրապնդել են նրա ենթագիտակցության մեջ:

Սուտն ու կեղծիքը, չարակամությունն ու նախանձը երկար տարիներ ներարկվել են նրա արյան մեջ:
Դրանք ախտահարել են նրա հոգին և ուղեղը:
Այն շրջանառում է նրա արյան մեջ, և շարունակում է ախտահարել մնացած բոլոր օրգանները:
Նա իր ողջ կյանքում առհամարհված և մերժված է եղել հասարակության կողմից:

Ո՞վ է նա:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը