Քաղաքական

09.06.2020 18:22

Ծառուկյանը ԲՀԿ հրատապ նիստում վերահաստատել է՝ հրաժարականներ պետք է լինեն

Ծառուկյանը ԲՀԿ հրատապ նիստում վերահաստատել է՝ հրաժարականներ պետք է լինեն

Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նիստ, որի ընթացքում քննարկվել են ինչպես հրատապ նիստին հաջորդած իրադարձություններն, այնպես էլ խմբակցության եւ կուսակցության առաջիկա անելիքները։ Այս ամսին այսօր՝ հունիսի 9–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Նախկինում արված հայտարարություններին որեւէ ավելացնելու բան չունենք, առավել քան հստակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը հրատապ նիստի ընթացքում հայտարարել է, որ կառավարությունն իր աշխատանքները 100 տոկոսով ձախողել է, եւ որ արմատական փոփոխությունների անհրաժեշտություն է զգացվում նաեւ հրաժարականների տեսքով։ Տեղի է ունեցել աշխատանքային քննարկում կուսակցության նախագահի գլխավորությամբ, որեւէ հրատապության ռեժիմում որեւէ բան չի իրականացվում, հրատապ էր մեր քաղխորհրդի նիստը, որը մենք ասացինք, որ այդ օրակարգը մեզ պարտադրված է եղել, պայմանավորված երկրում ստեղծված իրավիճակով, ինչի մասին մենք արդեն իսկ հաղորդագրություն տարածել ենք»,–ասաց նա։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։