Կորոնավիրուսի համավարակի նշաններ են գտնվել 2019 թվականի ամռանը
Ամերիկացի գիտնականները ենթադրել են, որ կորոնավիրուսի համավարակը կարող էր սկսվել Ուհան քաղաքում դեռ անցած ամառ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ABC News-ը:
Գիտնականների խումբը՝ Հարվարդի համալսարանի Բժշկական դպրոցի պրոֆեսոր Ջոն Բրաունստեյնի գլխավորությամբ, մասնավոր արբանյակներից արված պատկերների օգնությամբ հետևել է ավտոկայանատեղերի ծանրաբեռնվածությանը քաղաքի խոշորագույն հիվանդանոցների մոտ անցած երկու տարվա ընթացքում: Պարզվել է, որ ավտոմեքենաների քանակը հիվանդանոցային ավտոկայանատեղիներում սկսել է կտրուկ աճել 2019-ի օգոստոսից: Աշնանը ծանրաբեռնվածությունն առավելագույնի է հասել: Այդպես, հոկտեմբերի 10-ին Տյանյու հիվանդանոցի մոտ 285 ավտոմեքենա կար, մինչդեռ մեկ տարի առաջ դրանք ընդամենը 171-ն էին:Ավտոմեքենաների թվի աճը 67 տոկոս է կազմել, իսկ առանձին օրերին հասնում էր 90 տոկոսի, նշում են հետազոտողները:
Նրանք ուսումնասիրել են նաև չինական Baidu որոնողական համակարգի օգտատերերի հարցումները: Նշվում է, որ աշնան սկզբին մարդիկ սկսել են ավելի հաճախ տեղեկատվություն փնտրել հազի և լուծի մասին՝ ախտանիշներ, որոնք, ինչպես պարզվեց ավելի ուշ, բնորոշ են կորոնավիրուսային վարակին:
Խմբի ղեկավարի խոսքով՝ չի կարելի է լիարժեք վստահությամբ խոսել տրաֆիկի աճի և COVID-19-ի համավարակի միջև կապի մասին: Սակայն, ըստ հետազոտողների, ակնհայտ է, որ Ուհան քաղաքում իրավիճակը վատթարացել էր դեռ ծովամթերքի շուկայում վիրուսի բռնկումից առաջ:
Կորոնավիրուսի համավարակի նշաններ են գտնվել 2019 թվականի ամռանը
Ամերիկացի գիտնականները ենթադրել են, որ կորոնավիրուսի համավարակը կարող էր սկսվել Ուհան քաղաքում դեռ անցած ամառ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ABC News-ը:
Գիտնականների խումբը՝ Հարվարդի համալսարանի Բժշկական դպրոցի պրոֆեսոր Ջոն Բրաունստեյնի գլխավորությամբ, մասնավոր արբանյակներից արված պատկերների օգնությամբ հետևել է ավտոկայանատեղերի ծանրաբեռնվածությանը քաղաքի խոշորագույն հիվանդանոցների մոտ անցած երկու տարվա ընթացքում: Պարզվել է, որ ավտոմեքենաների քանակը հիվանդանոցային ավտոկայանատեղիներում սկսել է կտրուկ աճել 2019-ի օգոստոսից: Աշնանը ծանրաբեռնվածությունն առավելագույնի է հասել: Այդպես, հոկտեմբերի 10-ին Տյանյու հիվանդանոցի մոտ 285 ավտոմեքենա կար, մինչդեռ մեկ տարի առաջ դրանք ընդամենը 171-ն էին: Ավտոմեքենաների թվի աճը 67 տոկոս է կազմել, իսկ առանձին օրերին հասնում էր 90 տոկոսի, նշում են հետազոտողները:
Նրանք ուսումնասիրել են նաև չինական Baidu որոնողական համակարգի օգտատերերի հարցումները: Նշվում է, որ աշնան սկզբին մարդիկ սկսել են ավելի հաճախ տեղեկատվություն փնտրել հազի և լուծի մասին՝ ախտանիշներ, որոնք, ինչպես պարզվեց ավելի ուշ, բնորոշ են կորոնավիրուսային վարակին:
Խմբի ղեկավարի խոսքով՝ չի կարելի է լիարժեք վստահությամբ խոսել տրաֆիկի աճի և COVID-19-ի համավարակի միջև կապի մասին: Սակայն, ըստ հետազոտողների, ակնհայտ է, որ Ուհան քաղաքում իրավիճակը վատթարացել էր դեռ ծովամթերքի շուկայում վիրուսի բռնկումից առաջ:
Աղբյուրը՝ news.am