Լրահոս

09.06.2020 16:31


Ոստիկանները հայտնաբերել են Ավանում հեղինակություն համարվող 45-ամյա տղամարդուն դիտավորյալ վրաերթ կատարողին

Ոստիկանները հայտնաբերել են Ավանում հեղինակություն համարվող 45-ամյա տղամարդուն դիտավորյալ վրաերթ կատարողին

Երեկ՝ հունիսի 8-ին, ՀՀ ոստիկանության քրեական գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս և համագործակցելով ոստիկանության Նոր Նորքի բաժնի և ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողների հետ՝ հայտնաբերվել է հունիսի 7-ին Ավան վարչական շրջանում նույն վարչական շրջանի բնակիչ՝ 45-ամյա Կ․ Ավագյանին դիտավորությամբ վրաերթի ենթարկած ու փախուստի դիմած վարորդը։

Ոստիկանները հայտնաբերել ու ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Երվանդ Քոչարի փողոցի բնակիչ՝ 48-ամյա Ա․ Մանձիկյանին, ով եղել է Opel մակնիշի ավտոմեքենայով։

Opel-ի վրա հայտնաբերվել են վնասված հատվածներ, ինչպես նաև վրաերթի ենթարկվածի մատնահետքերը։

Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և այն ուղարկվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջաններր քննչական բաժին։

Հետաքննիչի որոշմամբ ձերբակալվել է և տեղափոխվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր, ավտոմեքենան էլ տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Նշված ավտոմեքենան շահագործվում է որպես տաքսի։

Մանրամասները՝ shamshyan.com

Այս խորագրի վերջին նյութերը