Քաղաքական

09.06.2020 16:29

Վահե Գրիգորյանը որևէ նիստի չի մասնակցել, սակայն աշխատավարձ ստանում է (տեսանյութ)

Վահե Գրիգորյանը որևէ նիստի չի մասնակցել, սակայն աշխատավարձ ստանում է (տեսանյութ)

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն իր պաշտոնը ստանձնելուց հետո որևէ նիստի չի մասնակցել: Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը:

«ՍԴ նիստերին մասնակցելը ՍԴ դատավորների պարտավորությունն է եւ ըստ էության, դատավորների աշխատանքը արտահայտվում է նիստերին մասնակցելով: Պարոն Վահե Գրիգորյանը իր պաշտոնը ստանձնելուց հետո որեւէ նիստի չի մասնակցել, այդ թվում աշխատակարգային նիստերին: Բայց ես ՍԴ շենքում նրան հաճախ եմ տեսնում, նրան հատկացված մեքենան հաճախ ենք տեսնում»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է վերջինիս աշխատավարձից զրկելուն, Ղազարյանը նշեց, որ իրենք նման լիազորություն չունեն. «Ինքը կարող է հրաժարվել աշխատավարձից կամ փոխանցել որեւէ հիմնադրամի»:

Հարցին, թե ինչու Վահե Գրիգորյանը չի մասնակցում ՍԴ նիստերին, աշխատակազմի ղեկավարն արձագանքեց. «Ես այդ թեմայով չեմ զրուցել իր հետ, դատավորի կարգավիճակը եւ իմ կարգավիճակը ինձ թույլ չի տալիս, որ ես դատավորից բացատրություններ պահանջեմ: Ես այդպիսի իրավունք չունեմ»:

Ինչ վերաբերում է Վահե Գրիգորյանին պարգեւավճարներից զրկելուն, նա ասաց. «Չի կարելի ասել՝ զրկվել է, որովհետեւ պարգեւավճարը լրացուցիչ վճար է, որը հատկացվում է ըստ անհրաժեշտության, մեր դեպքում՝ ՍԴ նախագահի կարգադրությամբ: Պարոն Թովմասյանի վերջին մի քանի կարգադրություններով ինքը եւ պարոն Գրիգորյանը պարգեւավճարներ չեն ստացել:

Իմ պատկերացմամբ ՍԴ աշխատանքներից դուրս դատավորն այլ աշխատանք չունի անելու: Դատավորն իր ֆունկցիաները կատարում է դատարանի նիստերին մասնակցելով, իրեն մակագրված նյութերի վերաբերյալ դատարանին հաղորդումներ ներկայացնելու միջոցով: Այդ ձեւով է արտահայտվում դատավորի ֆունկցիոնալ աշխատանքների կատարումը: Վերջին շրջանում ես չեմ հիշում, որ նրան նոր նյութեր մակագրված լինեն: Պարոն Գրիգորյանն ինքն էլ ասում, որ չի մասնակցում ՍԴ աշխատանքներին, եւ որպեսզի գործը չտուժի, ՍԴ նախագահը նյութերը մակագրում է այլ դատավորների»:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։