Փաշինյանի փնտրտուքը շարունակվում է․ ինչի՞ մասին է վկայում նրա կադրային քաղաքականությունը
Նիկոլ Փաշինյանի իշխանության փիլիսոփայությունը հետևյալն է՝ ինքը Աստվածն է կամ Աստծո որդին։ Այսինքն՝ անքննելի է ու վեր բոլորից։
Ինքը ժողովրդի ընտրյալն է։ Ավելի ճիշտ՝ ժողովուրդը հենց ինքն է որ կա։ Ով իրեն ընդդիմանում է, ուրեմն ընդդիմանում է ժողովրդին։ Ասել է թե՝ Փաշինյանի համար ընդունելի չէ ընդդիմության ինստիտուտն ընդհանրապես։
Նիկոլի համար կա լավ և վատ ժողովուրդ։ Այն ամբոխը, որն իրեն ծափահարում է և կուրորեն հավատում՝ դրանց նա համարում է ժողովուրդ։ Իսկ իրեն քննադատողները ժողովուրդ չեն, նույնիսկ եթե 2018–ին փողոց են փակել, գըմփ–գըմփ–հո՛ւ են արել, «Նիկո՛լ, վարչապե՛տ» են գոռացել, տրջիկ են տվել Հանրապետության հրապարակում, «կաստրուլյա» են խփել անմեղսունակ աչոնիկի հրահանգով, բայց արդեն հիասթափվել են։
Կադրային հարցերում Նիկոլի փիլիսոփայությունը տեղավորում է «շեֆ–հպատակ» սխեմայի մեջ։ Իրեն նյարդայնացնում են օրենքները, իրավունքները և այլն։ Ինքն ուզում է տալ հրահանգներ, որոնք առանց քննարկվելու արագ կատարվում են։ Ու կապ չունի, որ այդ հրահանգները կարող են ապօրինի լինել և վաղը դառնալ իր ու իր ենթակայի դատվելու հիմք։ Մեր օրերի «Հիսուսի» ցանկությունն ինչպե՞ս կարող է ապօրինի լինել։ Համ էլ՝ Նիկոլը մտածում է, որ ինքը ցմահ է լինելու այդ աթոռին։ Հետևաբար՝ չի դատվի ապօրինության համար։ Մանավանդ որ ինքը համոզված է, որ ժողովրդի ցանկությունը (դե՛, իր ցանկությունը, էլի՛) չի կարող ապօրինի լինել։
Նիկոլին հավատարիմ շան պես ծառայողներ են պետք։ Նա ուզում է, որպեսզի ոստիկանությունը, ԱԱԾ-ն, ՀՔԾ–ն, ՔԿ–ն, դատախազությունը, դատարանները, բոլոր ստուգող ու վերստուգող կազմակերպությունները քսի տրվողներ լինեն։
Երեկվա կադրային տեղաշարժերն այդ տրամաբանությամբ էին։
Փաշինյանը ոչ մեկի չի վստահում։ Նրա համար մահացու վտանգ են ներկայացնում սեփական կարծիք, կենսագրություն և ուղեղ ունեցողները։
Փաշինյանը նաև կասկածամիտ է։ Վախենում է դավադրություններից։ Նա կյանքից շատ սկսել է աթոռը սիրել և իրեն՝ այդ աթոռի վրա։ Դա է պատճառը, որ նա կորոնավիրուսով վարակվեց ու նույն պատճառով էլ արագ ապաքինվեց։
Ոստիկանությունն ու ԱԱԾ–ն՝ չհաշված գլխավոր շտաբը
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին Փաշինյանը չէր կարող չհեռացնել աշխատանքից։ Նա պարզապես «կխուրդվեր», եթե դա չաներ։
Եթե չլիներ հարսանիքի պատմությունը, ապա Դավթյանը կմնար աթոռին։
Հիմա ԳՇ աթոռին Օնիկ Գասպարյանն է։ Թե ինչքան նա կմնա այդ տեղում, դժվար է ասել։
Լրիվ այլ տրամաբանությամբ ու պատճառով է Փաշինյանը փոխել ոստիկանապետին ու ԱԱԾ ղեկավարին։ Նրան պարզապես առիթ էր պետք։ Այդ փոփոխությունները վաղուց էին պլանավորված։
Նրանց նա փոխել է վախից։ Իշխանությունը կորցնելու վախից։
Նոր ոստիկանապետից, որն ասում են՝ Փաշինյանի դասընկերն է եղել, նա ակնկալում է մենթություն, իսկ ԱԱԾ պետից՝ չեկիստական ժամանակների կեղտոտություն։ Իսկ բոլորից ակնկալում է շան պես հավատարմություն, ստրուկի պես հնազանդություն և իր հանցավոր հրահանգները կատարելու պատրաստակամություն։
Կբավարարե՞ն Փաշինյանի այդ պահանջները նորանշանակները, կերևա շատ մոտ ապագայում։
Ուշագրավ մեկ հանգամանք՝ կլաններից, կադրային հարցերում խնամու, ծանոթի, բարեկամի նշանակելու անթույլատրելիությունից խոսող Փաշինյանը ոստիկանապետ է նշանակել Վահե Ղազարյանին, ով իջևանցի է, ԳՇ պետ է նշանակել Օնիկ Գասպարյանին, ով իջևանցի է, իսկ ԱԱԾ ղեկավար է նշանակել 30 տարեկանը չբոլորած Արգիշտի Քյարմայանին, ով սեփական կենսագրության մեջ այնքան մութ կետեր ունի, որ անհասկանալի է, թե ինչպես է այլոց մութ կետերին անդրադառնալու։ Ի դեպ, Քյարամյանն այդպես էլ չկարողացավ ներկայացնել սեփական հսկայական միջոցների ծագումնաբանությունը։ Նա փորձեց իր գումարների աղբյուր նշել դրսում աշխատող ու խոպանից իրեն փող ուղարկող բարեկամներին, բայց դե քանի՞ չորքոտանի կա, որ կհավատա այդ վարկածին։
Ստացվում է, որ եթե Նիկոլն, «ա լյա» Քյարամյան, իր սրտի պաշտոնյային չի կարողանում գտնել, առաջնորդվում է բակային նացիոնալիզմով։ «Ղարաբաղյան կլան» ձևակերպումը ողջ գիտակցական կյանքում մատի փաթաթան սարքած Նիկոլ Փաշինյանն Իջևանյան կլան է ձևավորում, քանզի վստահության այլ չափորոշիչներ չունի՝ կա՛մ պետք է «զեմլյակ» լինեն, կա՛մ անհայտ ծագման կատարածուներ։ Նրան պետք են մարդիկ, որոնք առանց աչքը թարթելու կարող են անգամ սեփական մայրերին «փուռը» տալ կամ շվոնդերություն անել՝ փողոցներն ընկած շան պես (ձեր մտքո՞վ էլ Արման Բաբաջանյանն ու Դանիել Իոաննիսյանն անցան)։
Փաշինյանին կատարյալ կամակատարներ են պետք։ Հենց դրա մասին էր նա խոսում ոստիկանությունում ու ԱԱԾ–ում, երբ հայտարարում էր, թե ուժային կառույցները պետք է ադապտացվեն «նոր Հայաստանի» պայմաններին։ Պարզ ասած՝ նա ուժայիններից պահանջում է ծառայել ոչ թե պետությանը և հանրությանը, այլ անձամբ իրեն։ Իսկ պետությունն ու Փաշինյանը, մեղմ ասած, նույնը չեն։ Ավելին՝ դրանք իրար հակադիր սուբյեկտներ են, ու հիմա որոշվում է, թե ով է հեռանալու ասպարեզից՝ պետությո՞ւնը, թե՞ Փաշինյանը։

Հայկ Ուսունց