Աշխարհ

09.06.2020 15:24


Բախտավոր տղա, շնորհավորում եմ. Քարդաշյանն ամուսնու հետ կրքոտ լուսանկարներ է հրապարակել (լուսանկար)

Բախտավոր տղա, շնորհավորում եմ. Քարդաշյանն ամուսնու հետ կրքոտ լուսանկարներ է հրապարակել (լուսանկար)

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Instagram-ի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել ամուսնու ՝ հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի հետ և շնորհավորել նրա տարեդարձը:

«Ծնունդդ շնորհավոր, իմ թագավոր»,-գրել է Քարդաշյանը։

Լուսանկարներից մեկում Քիմը լայն ժպտում է, մյուսում`համբուրում ամուսնուն։

Ընդամենը մի քանի ժամում գրառումը հավաքել է ավելի քան 4 միլիոն հավանում, հազարավոր օգտատերեր շնորհավորական մեկնաբանություններ են թողել։

«Կատարյալ զույգ», «բախտավոր տղա, շնորհավորում եմ», «գեղեցիկ սիրո պատմություն», «նրանց կիրքը կբավականացնի ամբողջ աշխարհին»,-գրել են հետևորդները:

Հիշեցնենք, օրեր առաջ Քիմը հայտարարել էր, որ ցանկանում է ամուսնուց առանձին ապրել մինչև կարանտինի ավարտը, պարզաբանելով, որ «իրենք սովորաբար միասին այդքան ժամանակ չեն անցկացնում»: Միևնույն ժամանակ, հեռուստաաստղը մտադրություն չունի ամուսնալուծվել, չնայած ամուսնու հետ հաճախակի են վիճում:

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը չորս երեխա ունեն` Նորթը, Սեյնթին, Չիկագոն և Սալմին։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը