Փաշինյանի ստելու արվեստը անխզելիորեն կապված է արտիստական ոգեշնչվածության հետ
7 օրում կորոնավիրուսը հաղթահարած վարչապետը․․․
Իհարկե հնարավոր է հարց առաջանա, թե որ վարչապետի մասին է խոսքը, միանշանակ վիրտուոզ Նիկոլ Փաշինյանի, ում ստելու արվեստը անխզելիորեն կապված է արտիստական ոգեշնչվածության հետ, որը գրավում է հայերի լսարանը, նպաստում նրա ստերի հետագա ստեղծագործական վառ ու տպավորիչ ծննդին։
Կարծում եմ՝ Նոբելյան մրցանակի պետք է արժանանա Նիկոլը համաշխարհային սենսացիոն հայտարարությունից հետո՝ իր ու ընտանիքի առողջացման փաստի առթիվ։ Չգիտեմ, թե որ փաստն է ստում՝ հիվանդությա՞ն, թե՞ առողջացման, բայց հակված է հավատալու, որ այս ամենը հորինված է ու չի համապատասխանում իրականությանը։
Քանի դեռ երկրի առաջին դեմքը զբաղված է մանիպուլյացիաներով, Հայաստանի բնակչության վիճակը ժամ առ ժամ վաթարանում է, սոցիալ-տնտեսական ճգնաժամը դառնում է անկառավարելի, իսկ փողոցներում շրջում են ոստիկանական մեքենաները՝ հայտարարելով հանրությանը փոխել դիմակները երեք-չորս ժամը մեկ, բայց ինչպես, երբ ոչ մի ձև այդ նույն հպարտ քաղաքացին չի ստանում աջակցություն այն նույն պաշտելի իր ղեկավարից, ում համար փողոցներ էր փակում ու մերժում նախկիններին։ Այո՛, գուցե սա պետք էր, որպեսզի հասկանային, թե ինչ է նշանակում միայանակ մնալ համավարակի այս պայմաններում։
Նիկոլ Փաշինյանը քանի դեռ շարունակում է իր պաշտոնավարումը իրականացնել ստի, կեղծիքի ու ծաղր ու ծանակի միջոցով, մենք բացի անդունդը գլորվելուց ոչինչ չենք կարող ձեռք բերել։ Սա այն դառը իրականությունն է, որի հետ բախվեց հայ ժողովուրդը երկու տարի առաջ՝ թույլ տալով իշխանության գալու մի մարդու, ով ոչ մի սրբություն չունի, ո՛չ հայրենիք, ո՛չ պատիվ, և ոչ էլ արժանապատվություն։ Նրա համար Ալիևը կիրթ է, իսկ Արցախը Հայաստան է, և վերջ։

Շուշաննա Բունիաթյանի ֆեյսբուքյան էջից