Աշխարհ

09.06.2020 14:26


Պետք է ամեն ինչի պատրաստ լինել․ Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր ծրագրերից

Պետք է ամեն ինչի պատրաստ լինել․ Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր ծրագրերից

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթրարյանը հույս ունի մոտակա մի քանի տարին անցկացնել Հռոմում։ Տեղեկությունը փոխանցում է Goal պարբերականը։

«Ես կուզեի «Ռոմայի» կազմում հանդես գալ ոչ միայն առաջիկա խաղաշրջանում, այլ նաև մոտակա մի քանի տարին։ Բայց ես «Արսենալի» հետ գործող պայմանագիր ունեմ, և ամեն ինչ կախված է երկու ակումբների միջև պայմանավորվածությունից։ Նշանակում է՝ ես կշարունակեմ եռանդով մարզվել, իսկ հետո արդեն կտեսնենք»,-ասել է հայ ֆուտբոլիստը։

Հենրիխ Մխիթարյանը նշել է նաև, որ եթե «Ռոմայում» մնալը չստացվի, ինքը կվերադառնա «Արսենալ»։

«Ֆուտբոլային կյանքն այնպիսին է, որ պետք է ամեն ինչի պատրաստ լինել»,-ասել է Հայաստանի ազգային հավաքականի ավագը։

Հիշեցնենք, որ Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստ հանդիսացող Մխիթարյանը վարձակալության իրավունքով հանդես է գալիս իտալական «Ռոմայի» կազմում։ Անգլիական ակումբի հետ նրա պայմանագրի ժամկետը սպառվում է 2021թ․-ի վերջին։ Իտալական Ա սերիայի այս խաղաշրջանում Մխիթարյանը 13 խաղ է անցկացրել՝ դառնալով 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը