Տավուշի մարզում 50-ամյա վարորդը շաքարավազով բարձված ռուսական համարանիշներով բեռնատարով կողաշրջվել է. վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները
Այսօր՝ հունիսի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում ՌԴ քաղաքացի՝ 50-ամյաԱ․ Պողոսյանը իր վարած ռուսական համարանիշներով բեռնատարով Կիրանց գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և կողաշրջված վիճակում հայտնվել Ժ․ Ավալյանին պատկանող ավտոտնակի վրա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։
Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության Իջևանի հրշեջ-փրկարարները։
Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։
Ավտոմեքենան բարձված է եղել շաքարավազով և կողաշրջման հետևանքով այն ամբողջովին թափվել է։
Տավուշի մարզում 50-ամյա վարորդը շաքարավազով բարձված ռուսական համարանիշներով բեռնատարով կողաշրջվել է. վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները
Այսօր՝ հունիսի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում ՌԴ քաղաքացի՝ 50-ամյա Ա․ Պողոսյանը իր վարած ռուսական համարանիշներով բեռնատարով Կիրանց գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և կողաշրջված վիճակում հայտնվել Ժ․ Ավալյանին պատկանող ավտոտնակի վրա։