Աշխարհ

09.06.2020 19:45


Էրդողանին վիրավորելու համար թուրք ընդդիմադիր գործիչը կարող է բանտարկվել

Էրդողանին վիրավորելու համար թուրք ընդդիմադիր գործիչը կարող է բանտարկվել

Թուրք ընդդիմադիր գործչի դեմ քրեական գործ է հարուցվել՝ 2019թ․ սոցցանցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մոնտաժված լուսանկարաները հրապարակելու համար։

2019թ․ Թուրքիայում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունից (ԺՀԿ-CHP) Բոլուի շրջանում ավագանու անդամ ընտրված Ռեսմիյե Քահրումանը մեղադրվում է Էրդողանի վիրավորելու մեջ։

Նշվում է, որ չնայած ընդդիմադիր գործիչը բացասական արձագանքների պատճառով իր էջից հեռացրել էր լուսանկարները, այնուամենայնիվ, նրա դեմ դատական հայց է ներկայացվել։

Բոլուի հանրապետական դախազությունը Քահրումանի դեմ «նախագահին վիրավորելու» հոդվածի հատկանիշներով քրեական գործ է հարուցել։ Դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը։ Նրան սպառնում է 3 ամսից 2 տարի ազատազրկում։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը