Կորոնավիրուսը ոչ մի տեղ չի գնացել, հույսը պիտի դրվի ոչ թե տապի, այլ անվտանգության կանոնների պահպանման վրա․ Պաատա Իմնաձեն
«Պետք չէ հույսը դնել կլիմայի վրա, պետք է միայն հույսը դնել անվտանգության կանոնների պահպանման վրա»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (NCHC) ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն:
Մասնագետն աշխարհի տարբեր երկրների օրինակ է բերել, որոնցում համաճարակաբանական իրավիճակը շարունակում է մնալ ծանր, չնայած ամռան գալուն:
«Հիմա ամառ է, շոգ է, մեր հարևան երկրներում նույնպես ամառ է և շոգ: Չնայած դրան, դուք տեսնում եք, թե ինչ է կատարվում: Ելնելով դրանից՝ եկեք հույսներս շատ չդնենք կլիմայի վրա, մենք ավելի շատ հույսներս պիտի դնենք այն կանոնների պահպանման վրա, որոնք մեզ բերեցին առ այսօր»,-հայտարարել է Իմնաձեն:
Միևնույն ժամանակ, մասնագետը հանրությանը հորդորում է զգույշ լինել և չի համարում այն փաստը, որ Վրաստանում վերջերս հաստատվում են կորոնավիրուսով վարակվելու միայն մի քանի նոր դեպքեր, ապա դա պիտի թուլանալու առիթ լինի: Կորոնավիրուսը ոչ մի տեղ չի գնացել, ընդգծում է Իմնաձեն:
«Տեսեք, թե ինչ է կատարվում մեր հարևան երկրներում, ինչ է կատարվում այլ տեղերում, աշխարհում: Եկեք հանգիստ չլինենք զուտ այն պատճառով, որ մեր երկրում մեկ կամ երկու դեպքեր են գրանցվում: Այս դեպքերը նշանակում են, որ կորոնավիրուսը ոչ մի տեղ չի գնացել, ուստի մենք բոլորս պետք է նորից ու նորից զգույշ լինենք, հետևենք անհրաժեշտ կանոններին, առաջին հերթին՝ կրենք դիմակներ և պահպանենք ֆիզիկական հեռավարություն»,-ասել է Պաատա Իմնաձեն:
ՀՎԱԿ-ի ներկայացուցիչը նաև հաստատեց, որ համաճարակաբանները Վրաստանում վերահսկելու են զբոսաշրջությունը: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ մինչև հուլիսի 1-ը` Վրաստանում միջազգային տուրիզմի բացման ամսաթիվը, «որոշ հանգամանքներ կարող են փոխվել»:
«Զբոսաշրջիկը պետք է գա և չվախենա, իսկ մենք չպետք է վախենանք նրանից, թե որտեղից է նա գալիս»,-պարզաբանել է Իմնաձեն:
Նախևառաջ, նշել է Իմնաձեն, անհրաժեշտ է հնարավորինս պահպանել հանրային վայրերում դիմակ կրելու կանոնները:
«Եթե դիմակը կրում է հիվանդը, դա մեծապես նվազեցնում է վարակման ռիսկը, եթե դիմակը կրում է առողջ մարդը, դա նույնպես նվազեցնում է վարակման ռիսկը, բայց եթե դիմակը կրում են ինչպես առողջ մարդիկ, այնպես էլ հիվանդները, դա հասցնում է վարակման վտանգը գրեթե զրոյի: Հետևաբար, պահանջը մնում է նույնը՝ բոլորը պետք է կրեն դիմակներ: Իհարկե, սա չի վերաբերում այն բաց տարածություններին, որտեղ մենք կարող ենք հեռավորություն պահպանել: Անհրաժեշտ չէ դիմակ կրել նաև տանը»,-ասել է Իմնաձեն:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 3 նոր դեպք: Այսպիսով, փետրվարի 26-ից հունիսի 8-ը, երկրում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 812: Այս պահի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսից բուժվել է 683 մարդ, մահացել՝ 13-ը: Կարանտինում է գտնվում 2902 մարդ, իսկ հիվանդանոցներում ստացիոնար հսկողության տակ` 249:

Աղբյուրը՝ jnews.ge