Ինչպե՞ս կարող է քաղաքացին կարգապահ լինել, եթե ամեն օր երկրի ղեկավարությունն ինքն է խախտում քարոզվող կանոնները (լուսանկար)
Ինչպե՞ս կարող է քաղաքացին կարգապահ լինել, շարժվել ըստ հակահամաճարակային կանոնների, եթե ամեն օր, ամեն վարկյան երկրի ղեկավարությունն ինքն է խախտում քարոզվող կանոնները։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Արսեն Թորոսյանն առանց ձեռնոցի էին, ինչը, ի դեպ, նույն Փաշինյանի վարկածով, դարձել է նրա վարակման պատճառը (քանի որ, ըստ վարկածի՝ մատուցողը անտեսել էր ձեռնոց կրելու անհրաժեշտությունը): Ասեմ ավելին, ճեպազրույցի ժամանակ Արսեն Թորոսյանը ձեռքերով դիպչում է երեսին, իսկ ավելի կոնկրետ՝ հոնքերին (շոգ է եղել, հավանաբար)։
Իսկ ահա Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց այցի ժամանակ իմունիտետ ձեռք բերած Փաշինյանը (իր խոսքերով), կարելի է ասել, «սկաֆանդրով է»։
Հ.Գ.։ Բախտները բերել է, որ ճեպազրույցին ներկա չէր Դանիել Իոաննիսյանը։

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից