Լրահոս

09.06.2020 11:12


8 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 350 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

8 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 350 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հունիսի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 350 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 13 675-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Հունիսի 9-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 74 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 8 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 285-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 352 է, ընդհանուր առողջացածներինը՝ 4451, փաստացի բուժվողներինը՝ 8933, թեստավորվել է 1405 մարդ, ընդհանուր առմամբ թեստավորվել է 71 405 քաղաքացի:

Այս խորագրի վերջին նյութերը