Քաղաքական

09.06.2020 10:39


Փա­շի­նյա­նը շատ լավ գի­տի, որ ար­տա­կարգ դրու­թյան ա­վար­տից հե­տո քա­ղա­քա­կան ու­ժերն իր դեմ են դուրս գա­լու․ «Իրատես»

Փա­շի­նյա­նը շատ լավ գի­տի, որ ար­տա­կարգ դրու­թյան ա­վար­տից հե­տո քա­ղա­քա­կան ու­ժերն իր դեմ են դուրս գա­լու․ «Իրատես»

«Ու­ժա­յին կա­ռույց­նե­րի ղե­կա­վա­րի­նե­րի փո­փո­խու­թյու­նը վկա­յում է մեկ բա­նի մա­սին՝ Նի­կոլ Փա­շի­նյանն իր իշ­խա­նու­թյան եր­կա­րա­կե­ցու­թյան հա­մար գոր­ծի է դնում վեր­ջին մի­ջո­ցը՝ ու­ժա­յին մե­թո­դը։ Այլևս չի հա­ջող­վում կա­սեց­նել հա­մա­կար­գի ան­կու­մը, դրա հա­մար նրան այս կա­ռույց­նե­րում պետք են խիստ վս­տա­հե­լի ան­ձինք, դրա հա­մար ԱԱԾ-ն վս­տա­հեց հա­մա­կար­գից կի­լո­մետ­րե­րով հե­ռու, բայց սա­տա­նա­նե­րին ան­գամ հայտ­նա­բե­րող, իր ցան­կա­ցած հրա­հանգ կյան­քի կո­չող Ար­գիշ­տի Քյա­րա­մյա­նին, իսկ ոս­տի­կա­նու­թյան ղե­կը տվեց սե­փա­կան ըն­կե­րո­ջը՝ Վա­հե Ղա­զա­րյա­նին։

Այս նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանք­նե­րը հենց այն­պես չեն։ Փա­շի­նյա­նը աշ­խա­տան­քից հե­ռաց­նում է եր­կու ա­ռանց­քա­յին պաշ­տո­նյա­նե­րի, ո­րոնք այս ի­րա­վի­ճա­կի ան­մի­ջա­կան պա­տաս­խա­նա­տու­նե­րը չեն։ Հա­մա­վա­րա­կի դեմ պայ­քա­րը տա­պա­լե­լու հա­մար հաս­տատ ա­ռա­ջի­նը նրանք չէ, որ աշ­խա­տան­քից պի­տի ա­զատ­վեին։ Ուրեմն ո՞րն է այս պաշ­տո­նյա­նե­րի հե­ռաց­ման և վս­տա­հե­լի­նե­րին հա­մա­կար­գի գլ­խին դնե­լու նպա­տա­կը։

Մեկ շա­բա­թում ա­րագ ա­ռող­ջա­ցած Նի­կոլ Փա­շի­նյա­նը պատ­րաստ­վում է ար­տա­կարգ դրու­թյան ա­վար­տից հե­տո իր իշ­խա­նու­թյա­նը սպառ­նա­ցող վտանգ­նե­րին դի­մա­կա­յե­լու, այս պա­հին նրան հե­տաքր­քիր չէ, թե ինչ կլի­նի վի­րու­սի տա­րած­ման հետ, պետք լի­նի՝ մի օր կհայ­տն­վենք դժոխ­քում, մի օր էլ՝ դրախ­տում։ Թվերն էլ ի­րենց ձեռ­քում են՝ կու­զեն բո­լո­րին մեկ օ­րում վա­րա­կա­կիր կդարձ­նեն, կու­զեն՝ մեկ շա­բա­թից բո­լո­րին կա­ռող­ջաց­նեն։ Փա­շի­նյա­նը շատ լավ գի­տի, որ ար­տա­կարգ դրու­թյան ա­վար­տից հե­տո քա­ղա­քա­կան ու­ժերն իր դեմ են դուրս գա­լու, և քա­ղա­քա­կան պայ­քա­րին պատ­րաստ­վե­լու հա­մար պետք են մար­դիկ, ո­րոնք ոչ մի բա­նի առջև կանգ չեն առ­նի։

Ու­ժա­յին­նե­րին սե­փա­կան գր­պա­նում ու­նե­նա­լով՝ Նի­կոլ Փա­շի­նյա­նին թվում է, թե ին­քը կկա­րո­ղա­նա ըմ­բոս­տու­թյան ա­լի­քը զս­պել, ընդ­դի­մա­դիր­նե­րի ակ­տի­վու­թյու­նը կա­սեց­նել։ Թերևս ա­մե­նից լավ Փա­շի­նյա­նը գի­տի, թե այդ ու­ժա­յի­ներն ինչ վի­ճա­կում կհայ­տն­վեն, երբ հիաս­թափ­ված ամ­բո­խը նրա­նից պար­զա­բա­նում­ներ պա­հան­ջի չկա­տա­րած խոս­տում­նե­րի և տա­պա­լած կա­ռա­վար­ման հա­մար։

Բայց այս փո­փո­խու­թյուն­նե­րը նաև ա­պա­ցու­ցում են, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նը լուրջ նա­խա­պատ­րաստ­վում է քա­ղա­քա­կան ընդ­դի­մա­խոս­նե­րի հետ կռ­վին, ու նա իշ­խա­նու­թյու­նը հեշտ չի զի­ջե­լու»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը