Քոչարյանին «Իզմիրլյան» ԲԿ-ում թողնելու որոշման դեմ Քրեակատարողական ծառայության միջնորդությունն անհիմն է. Օրբելյան
Քրեակատարողական ծառայությունը միջնորդություն է ներկայացրել Վարչական դատարան՝ խնդրելով վերացնել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մինչեւ կորոնավիրուսի համավարակի ավարտը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում թողնելու վերաբերյալ որոշումը։ NEWS.am-ի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանն ասաց, որ ներկայացված միջնորդությունը հիմնավոր չէ։
«Քրեակատարողական ծառայության՝ ամեն գնով Ռոբերտ Քոչարյանին ՔԿՀ–ում պահելու ցանկությունն ինքնին հակաիրավական է։ Խոսքը Քոչարյանի խափանման միջոցի հարցին է, որի համար մենք դատարանին հիմնավոր ներակայացրել ենք հիմքերը։ Մենք դատարանին խնդրել ենք՝ արգելել երկրորդ նախագահին ՔԿՀ տանել»,-ասաց Արամ Օրբելյանը։
Հիշեցնենք, որ Վարչական դատարանը բավարարել էր Ռոբերտ Քոչարյանի՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին պահանջը եւ որոշում էր կայացրել՝ նրան մինչեւ կորոնավիրուսի համավարակի ավարտը նրան «Իզմիրլյան» բկ-ում պահելու մասին։ Նշենք, որ դատական նիստն ընթացել էր դռնփակ ռեժիմով, քանի որ դատարանին ներկայացվել են բժշկական տեղեկություններ։