Քաղաքական

08.06.2020 21:03

Հայաստանը հրաժարվել է ռուսական վարկից, և ատոմակայանում կիսատ մնացած աշխատանքները կավարտվեն ՀՀ միջոցներով. Սուրեն Պապիկյան

Հայաստանը հրաժարվել է ռուսական վարկից, և ատոմակայանում կիսատ մնացած աշխատանքները կավարտվեն ՀՀ միջոցներով. Սուրեն Պապիկյան

Հայաստանի կառավարությունը հրաժարվել է ՀԱԷԿ-ի երկրորոդ էներգաբլոկի վերազինման նպատակով տրամադրված ռուսական վարկից, վերանորոգումները կարվեն ՀՀ միջոցների հաշվին։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հանձնաժողովների նիստին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

Նախարարի խոսքով՝ բավականին աշխատանք կատարված է, բայց տարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով իրենք ժառանգել են ժամկետների մեջ արդեն ուշացած ծրագիր:

«Վերջին մեկ տարվա ընթացքում քննարկվում էր վարկի ժամկետների երկարաձգման ու նաև որոշակի արտոնյալ ժամկետով վարկ տրամադրելու հարցը, որը տեղի չունեցավ։ Մենք հրաժարվել ենք այդ վարկից»,-ասաց Պապիկյանը՝ հավելելով, որ կիսատ աշխատանքները կիրականացվեն ՀՀ բյուջեի միջոցներով։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։