Կարծիք

08.06.2020 20:40


Եթե ժամը մեկ էլ ընտրություն անեն, Նիկոլն այլևս չի ընտրվի

Եթե ժամը մեկ էլ ընտրություն անեն, Նիկոլն այլևս չի ընտրվի

Ուժայիններ փոխելով որևէ շանս չկա շարունակելու տապալված և սպառված քաղաքականությունը: Մեկ օրում երեք ուժային փոխելը խոսում է նրա մասին, որ Նիկոլը խուճապի մեջ է և սպառել է քաղաքական գործիքների ողջ զինանոցը:

էլ չեմ ասում, որ երկու տարում փոխել երեք ԱԱԾ տնօրեն, իրոք աննախադեպ է:

Սեփական տապալումները չտեսնող, բոլոր մեղքերը ուրիշներին վերագրող վարչապետը չի պատկերացնում նույնիսկ ժողովուրդը՝ ինչ է խոսում իր մասին:

Չի պատկերացնում, թե ինչ անլուրջ և անհետաքրքիր վիճակում է հայտնվել, երբ մարդիկ էլ չեն լսում իր ելույթները, քանի որ լուրջ չեն վերաբերվում իր հերթական ստերին և այդ ստերի չափաբաժինը ստացողների քանակը կատաստրոֆիկ նվազել է:

Ռեպրեսիաների ռեսուրս էլ Նիկոլը չունի, նա մի ելք ունի հրապարակավ հայտնի, որ իր հեղափոխությունը ավարտվել է և հեռանա: Եթե ժամը մեկ էլ ընտրություն անեն, Նիկոլն այլևս չի ընտրվի:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը