Քրեակատարողական ծառայողները հանձնուքի զննությամբ հայտնաբերել են մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող լուծույթով նախապես ներծծված չոր շապիկ
2020 թվականի հունիսի 8-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, քաղաքացու կողմից կալանավորված անձի անվամբ բերված հագուստեղենի և սրբիչի պարունակությամբ հանձնուքի զննությամբ հայտնաբերել են մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող լուծույթով նախապես ներծծված չոր շապիկ։ Այս մասին տեղեկատվություն է հրապարակել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը։
Նման եղանակով քողարկված թմրամիջոցի տեղափոխման փորձն աննախադեպ է քրեակատարողական հիմնարկներում, այն առավել բնորոշ է մաքսանենգության դեպքերին, երբ հնարամտորեն թաքցված թմրամիջոցը հետագայում լուծվում է հեղուկի մեջ և քամելու միջոցով տարանջատվում մնացած պարունակությունից։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Կալանավորված անձի անվամբ բերված հանձնուքում առկա հիշյալ շապիկը և մնացած հագուստն առգրավվել են, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: