Կորոնավիրուսի համաճարակը վերջնականապես ցույց տվեց, որ գործող իշխանությունը քաղաքականապես իմպոտենտ է, նա տապալվել է թե՛ հիվանդության կանխարգելման, թե՛ տնտեսության վերականգնման, թե՛ մյուս բոլոր ռազմավարական հարցերում: Արդեն ամենատարբեր մակարդակներում` սպասարկման, առևտրի, կրթական, սպորտի ոլորտներում և մասնավորապես հասարակական սեկտրում առաջանում են լոկալ դժգոհություններ, որոնք վերաճելով` շուտով դառնալու են մեկ խոշորածավալ ապստամբություն:
Ժողովրդին կարելի է խաբել մի քանի անգամ, բայց խաբված վիճակում պահել երկար` դեռ ոչ մեկին չի հաջողվել: Ժողովուրդը արթնանում է խորը լեթարգիական քնից, թավշյա հիպնոսից, որի կազմակերպիչների նպատակն էր` դարի ավանտյուրայի գնով զավթել իշխանությունն ու թալանել երկիրը: «Մեզնից հետո` թեկուզ ջրհեղեղ»,-Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոսի սիրուհու` մադամ Պոմպադուրի այս խոսքերը կարծես գրված էին Նիկոլի և նրա թիմի համար` որպես կարգախոս: Մեր պետությունն ու հայրենիքը սրանց ամենաքիչն են հետաքրքրում:
Արդյունքում այսօր պետական համակարգն ամբողջովին տապալված է: Հարց է առաջանում` ինչ անել:
Դիտարկելով անցած 30 տարվա պատմությունը` յուրաքանչյուր ողջամիտ մարդ կտեսնի, որ բարդ իրավիճակներից Հայաստանը կարողացել է հանել միայն Ռոբերտ Քոչարյանը: Ազգի մի ստվար զանգված պետք է խոստովանի, որ իզուր է Քոչարյանին մեղադրել բոլոր մեղքերում, որ եղել է լևոնանիկոլական հովերի ազդեցության տակ, որ հիմա արդեն պետք է հասնել Քոչարյանի ազատությանն ու վերադարձին: Նա կարող է ևս մեկ անգամ, ինչպես հեռավոր 1998-ին, գալ և մարդկանց նոր հույս տալ, անվտանգության հարցեր լուծել, աշխատատեղեր ստեղծել, արտագաղթը փոխարինել ներգաղթով:
Լինելով հանրապետության լավագույն, եթե ոչ` միակ ճգնաժամային կառավարիչը, նա կթողնի իր հանգիստ ընտանեկան կյանքը և իր առողջության ու անդորրի գնով կհանի հայ ժողովրդին այս անօգնական վիճակից:
Մնում է գնալ ու խնդրել, խնդրել ողջ ազգով, հայցելով երկրորդ նախագահի ներողամտությունը, որ շատ շուտ մոռացանք ոսկե տասնամյակը և գնացինք խաբեբաների հետևից։
Ժողովուրդն արթնանում է լեթարգիական քնից

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից