Ձիո՞ւ, թե՞ ձիով քայլ․ ո՞ր տարբերակը կընտրի Փաշինյանը
Իշխանափոխության դեմ հանդես եկողների գլխավոր փաստարկն է՝ «Коней на переправе не меняют»։
Այս խոսքերին իշխանափոխության կողմնակիցները հակադրում են «Коней на переправе не меняют, но загнанных лошадей пристреливают» ձևակերպումը։
Հակադիր ճամբարների ընդհանուր հայտարարը, փաստորեն, այն է, որ իշխանությունը նույնացվում է ձիու հետ։
Հիմա եկեք հասկանանք, թե ինչ կարող է անել «ձին»։
Եթե իշխանությունը որոշի շարունակել ներքաղաքական ու հասարակական պառակտումը, ապա դա կլինի ձիու քայլ, այսինքն՝ անհեռատես ու չհաշվարկած քաղաքականություն՝ անձամբ Նիկոլ Փաշինյանի ու Հայաստանի համար ծանր հետևանքներով։
Իսկ եթե հասարակական–քաղաքական լայն կոնսոլիդացիայի միջոցով հնարավոր լինի հասնել հակաճգնաժամային կառավարության ձևավորմանը, որը նաև անձնական երաշխիքներ կտա Փաշինյանին ու իր ընտանիքին, ապա դա, շախմատային լեզվով ասած, կդառնա «ход конём»՝ ձիով քայլ, որին, ի դեպ, կարող է մասնակցել Փաշինյանը՝ զերծ պահելով մեր երկիրը ցնցումներից, համաճարակի ճիրաններից ու վերահաս պատերազմից։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից