Կարծիք

08.06.2020 12:22


Նիկոլ Փաշինյանն այլևս վստահություն չի վայելում

Նիկոլ Փաշինյանն այլևս վստահություն չի վայելում

ՍԻԼԼՈԳԻԶՄ N 6

1. «Հակահեղափոխականները» կամ ավելի շուտ` ազգասերները, հայրենասերները, ճշտությամբ կատարում են Պարետի հրամանը՝ կրում են դիմակ, պահպանում են սոցիալական հեռավորություն՝ դրսևորելով անձնական և սոցիալական բարձր պատասխանատվություն...

2. Պարետի հրամանի վրա թքած ունեն 2018 թվականին բռնի հեղաշրջման ակտիվ մասնակիցները՝ Մաշտոցի պողոտայի վրա խորոված անողներն ու ուտողները, այդ օրերին Աբովյան փողոցը մեքենայով հակառակ մտնողները, ՀՀԿ-ին պսակ տանողներն ու սև ժապավեններ կախողները, Ֆեյսբուքում թոռների հետ նկարված, բայց հայհոյախառը մեկնաբանություն գրողները, Ռոբերտ Քոչարյանին առանց դատի «կախաղան հանել» պահանջողները... ովքեր այս իշխանության համար լեգիտիմության պատրանք էին ստեղծել...

3. Հետևաբար կարող ենք ասել, որ նախ՝ Նիկոլ Փաշինյանն այլևս վստահություն չի վայելում և որ իրեն ԸՆՏՐՈՂ ԶԱՆԳՎԱԾԻ «ոտքերին չի» նրա ամենօրյա «սրտափռշտիկ լայվերը»` Պարետի սահմանած կանոնները պահպանելու մասով։ Երկրորդը՝ ըստ Նիկոլ Փաշինյանի «լայվերում» տրված գնահատականների, իրեն այս ամբողջ ժամանակ սատարել է անձնական և սոցիալական պատասխանատվություն չունեցող մի զանգված, որին նա անվանել է «ժողովուրդ» և ով այս պահին, երբ պատասխանատվության պիտի ենթարկվի կանոնները չպահպանելու համար, կտրուկ դառնում է «հակահեղափոխական»։ Եվ երրորդ, բնական, հետևությունը այն է, որ 2018 թվականին տեղի է ունեցել «մանիպուլյատիվ թյուրիմացություն», որի արդյունքում ՀՀ իշխանության են եկել «պատահական արկածախնդիրներ»…

Նույնիսկ այս ամենից հետո հույս ունենալ, որ այս անձնական և սոցիալական անպատասխանատու զանգվածը կամ Նիկոլ Փաշինյանը կփոխեն իրենց մոտեցումները կամ մտածելակերպը, ինքնախաբեություն է։ Որպես սիլլոգիզմի հետևանք հայտարարում եմ, որ Նիկոլ Փաշինյանը և «քայլիստները» երբեք չեն եղել և չեն էլ կարող լինել լեգիտիմ իշխանություն։

Իսկ անձնական և սոցիալական անպատասխանատու զանգվածին հայտնեմ, որ՝
ԵԿԵԼ Է ԱՐԱԳՈՐԵՆ ՄԱՔՈւՐ ՍԱՓՐՎԵԼՈւ ԺԱՄԱՆԱԿԸ: Հուվեր էշ՝ ես փալան... ))))))

Միհրդատ Մադաթյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը