Կարծիք

08.06.2020 12:17


Ովքե՞ր են դավաճանները

Ովքե՞ր են դավաճանները

Իշխանությունները պնդում են, որ այս պատերազմական վիճակում իրենց քննադատելը դավաճանություն է։ Սա հատկապես բացատրում են նրանով, որ վարչապետը հիվանդ տղա է, թողեք բուժվի, նոր խոսենք (չեն ասում, որ անբուժելի է)։

Լավ, մի պահ համաձայնենք, որ պատերազմական իրավիճակ է։ Այդ դեպքում ինչո՞ւ եք կոնվենցիաներ ընդունում, հարկերը բարձրացնում, ՍԴ-ն ցրելու ճանապարհներ փնտրում, հանրաքվե նշանակում, հետո ձեր իսկ նշանակած հանրաքվեն ջրում։ Ձեր համար պատերազմական իրավիճակի կանոները չեն գործո՞ւմ։

Ես իհարկե հասկանում եմ, որ ձեր կարծիքով դիմացինները ավանակներ են և ինչ զառանցեք, անցնելու է։ Պետք է հիասթափեցնեմ ձեզ, քանի որ ավանակները առանց այս պնդումների էլ հավատում են ձեզ, իսկ գիտակից մարդիկ հարցեր ունեն։

Գիտակից մարդիկ տեսնում են, որ պատերազմը տանուլ եք տալիս, իսկ պատերազմ տանուլ տվողները դավաճան են ու պետք է հեռանան։

Բորիս Մուրազիի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը