Կորոնավիրուսի դեմ պատերազմը դուք խայտառակ կերպով տանուլ եք տվել ու ժողովրդին միայնակ թողել
Միասնության, զգոնության ու համերաշխության այս կոչին, որն արել եմ դեռևս մարտի 17-ին, Նիկոլի ապիկար իշխանությունը պատասխանեց սամասուդներով ու քրեական նոր հետապնդումներով։
Կորոնավիրուսի դեմ պատերազմը դուք խայտառակ կերպով տանուլ եք տվել ու ժողովրդին միայնակ թողել
Միասնության, զգոնության ու համերաշխության այս կոչին, որն արել եմ դեռևս մարտի 17-ին, Նիկոլի ապիկար իշխանությունը պատասխանեց սամասուդներով ու քրեական նոր հետապնդումներով։
Իսկ այսօր եկել պետականությունից են խոսում։
Դուք ուր, պետականությունն ուր, ա՛յ գոռոզամիտ զազրախոսներ։
Կորոնավիրուսի դեմ պատերազմը դուք խայտառակ կերպով տանուլ եք տվել ու ժողովրդին միայնակ թողել։
Հ. Գ.После драки кулаками не машут.
https://m.facebook.com/story.php?story_fbid=648743305926768&id=333386077462494
Հարգելի հայրենակիցներ։
Առաջիկա մեկ ամսվա ընթացքում, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ մեր հանրապետությունն անցնում է արտակարգ դրության։
Այս պայմաններում անհրաժեշտ է, որ բոլորս խստորեն պահպանենք համազգային հսմերաշխություն ու կարգապահություն՝ չմատնվելով խուճապի։
Սա հերթական փորձությունն է մեր հասարակության համար,որը համոզված եմ,մենք հաղթահարելու ենք։
Վերջին օրերի ընթացքում նաև մեր կողմնակիցների կողմից հնչել է օբյեկտիվ քննադատություն կառավարության բացթողումների կամ դանդաղկոտության վերաբերյալ։
Բայց այսօր մենք պետք է զերծ մնանք նման գնահատականներից։
Շատ ավելի կարևոր է միասնություն պահպանելն ու բոլոր կարող ու արհեստավարժ մասնագետների համախմբումն այս համաճարակը հաղթահարելու ուղղությամբ։
Վտանգի ժամանակ չկա իշխանություն և ընդդիմություն։
Հայաստանը բոլորիս տունն է ու սրբությունը,իսկ հայրենիքի քաղաքացիները՝ Հայկի զավակները։
«Սա էլ կանցնի»
Սողոմոն Իմաստուն
17.03.2020թ.
Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից