Կարծիք

08.06.2020 10:38


Բոլորը հավասար են, բայց որոշներն ավելի՞ հավասար են

Բոլորը հավասար են, բայց որոշներն ավելի՞ հավասար են

Եթե օրենքի առաջ բոլորը հավասար են, ինչպես ասում է Նիկոլը, ոստիկանությունը, ապա ինչո՞ւ ոստիկանները բազմամարդ հարսանիք անելու համար գլխավոր շտաբի պետին չփռեցին ասֆալտին։
Թիվ 1 պացիենտը ֆոտո-վիդեոներ է գցում իր ֆեյսբուքյան էջին՝ մարդկանց անձնական կյանք մտնելով, ոստիկանները քաղաքացուն դիմակ չկրելու համար փռում են ասֆալտին, ձեռքերը ոլորում ու տանում, հետո էլ հայտարարում են, թե սա կարելի էր։ Վոժդն էլ ասում է, որ ամենախիստ միջոցները պետք է գործադրի ոստիկանությունը։

Սուրենավանի դպրոցի ուսուցչուհուն աշխատանքից ազատում են իբր թե արտակարգ դրության կանոնները խախտելու համար, բայց․

․ Գենշաբի պետ Արտկ Դավթյանը մեծ հարսանիք է անում ու ասում՝ լավ եմ արել, իմ անձնականն ա
․ Վարչապետի աշխատակազմի ղեկավարն իր օբյեկտում փարթի է անում
․ Քննչական կոմիտեի ղեկավարը փարթի է անում
․ Պարետը անդիմակ սրճարաններում թրև է գալիս։

Ի՞նչ է սա նշնակում, նշանակում է, որ բոլորը հավասար են, բայց որոշներն ավելի՞ հավասար են։

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը