Աշխարհ

08.06.2020 09:18


Հունիսի 8-ը Օվկիանոսների համաշխարհային օրն է

Հունիսի 8-ը Օվկիանոսների համաշխարհային օրն է

Հունիսի 8-ին ամբողջ մոլորակը նշում է կարևոր բնապահպանական տոն՝ Օվկիանոսների համաշխարհային օրը։

Տոնն առաջարկվել է անցկացնել բարձր մակարդակով «Երկիր մոլորակ» հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել 1992 թվականին Ռիո դե Ժանեյրոյում: Այդ ժամանակից սկսած՝ ամեն տարի հունիսի 8-ը նշում են նրանք, ովքեր Համաշխարհային օվկիանոսի հետ թեկուզ հեռավոր կապ ունեն։

Այսօր բնապահպանները, ձկնաբանները և մեծ թվով կենդանաբանական այգիների, ակվարիումների, դելֆինարիումների աշխատակիցներ իրենց ջանքերը կենտրոնացնում են, որպեսզի պաշտպանեն օվկիանոսների բնակիչների իրավունքները ու կայուն բնապահպանական միջավայրը։

Օվկիանոսները զբաղեցնում են Երկրի մակերեսի երեք քառորդը, պարունակում են ջրային պաշարների 97 տոկոսը, ըստ ծավալի՝ մոլորակի ամբողջ մակերեսի 99 տոկոսը ու կայուն զարգացման գործընթացի անքակտելի մասն են։ Համաշխարհային օվկիանոսի դերակատարումը կլիմայի կարգավորման գործում դժվար է գերագնահատել, քանի որ այն համակարգաստեղծ է՝ չէ՞ որ դրա ջրերը ածխաթթու գազի գլխավոր կլանիչներից են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը