Քաղաքական

07.06.2020 21:19

Փարթի` իշխանական «Ֆերմատանը». կազմակերպել է Էդուարդ Աղաջանյանը

Փարթի` իշխանական «Ֆերմատանը». կազմակերպել է Էդուարդ Աղաջանյանը

168․am-ը գրում է․ Մինչ իշխանությունները ժողովրդին մեղադրում են պարետատան սահմանած կանոնները չպահպանելու մեջ, ռեյդեր են իրականացնում, վարչապետը իր էջում կիսվում է տարբեր տեսանյութերով և լուսանկարներով, պարզվում է, որ երեկ ուշ գիշերին վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը «Ցիտադելի» շենքում գտնվող իրեն պատկանող «Ֆերմատան» ակումբում փարթի է կազմակերպել՝ մի քանի տասնյակ մարդու մասնակցությամբ, որին մասնակցել է նաև ինքը։

Այս իրավիճակում ի՞նչ պահանջել շարքային քաղաքացուց, երբ վարչապետի աշխատակազմի ղեկավարը, որը նաև պարետատան անդամ է, ինքն է խախտում պարետատան որոշումները՝ փակ տարածքում, ինչպիսին իր ակումբն է, մի քանի տասնյակ մարդկանց մասնակցությամբ գիշերային ակումբին բնորոշ փարթի է կազմակերպում։

Մեր աղբյուրը պնդում է, որ վերոնշյալ ինֆորմացիայի իսկության մեջ համոզվելու համար բավական է նայել Կորյուն-Տերյան խաչմերուկի ՃՈ տեսախցիկները։ 168․am-ի տեղեկություններով՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի կազմակերպած փարթին տևել է մինչև լուսաբաց։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։