Մենք հիմա 150կմ/ժամ արագությամբ շարժվող արագընթաց գնացքում ենք, որի մեքենավարը փակվել է կառավարման սենյակում
Մենք հիմա 150կմ/ժամ արագությամբ շարժվող արագընթաց գնացքում ենք, որի մեքենավարը փակվել է կառավարման սենյակում և, դատելով իր գործողություններից և հայտարարություններից, կա՛մ գժվել է, կա՛մ հարբած է, կամ էլ ինչ-ինչ պատճառներով մտադրված է գնացքը կործանել։
***
Նիկոլը գրել էր. «Որոշ տվյալագիտական վերլուծություններ ցույց են տալիս, որ Հայաստանում այս պահին 100 հազարից ավել վարակակիր կա»:
Ի հաստատում իր ասածին նաև գրաֆիկ էր կցել գրառմանը։ Սակայն, ինչպես նկատեց Դավիթ Հայրապետյանը, գրաֆիկը որևէ կապ չունի գրածի հետ: Ըստ այդ գրաֆիկի՝ մայիսի 18-ին կանխատեսում է արվել, որ հունիսի 8-ին կլինի 12360 դեպք։
Նորից եմ կրկնում. Նիկոլը գրում է մի բան և՝ որպես ապացույց գրածի, լրիվ անկապ գրաֆիկ կցում։
Նույն հաջողությամբ կարող էր Հրայր Թովմասյանից ցրած ճտիկով գրիչի նկարը դներ։
Երեկ եմ նույնի մասին գրել. Նիկոլը նույնիսկ չի էլ փորձում խորանալ, թե ինչ է ասում/գրում։ Կիսատ-պռատ-փնթի-չհասկանալով-գրել-խմբագրել-ջնջելով։
Հետո դժգոհում ես, որ մարդիկ քեզ չեն լսում, չեն հասկանում։ Իհարկե չեն լսի, դու ինքդ քեզ կողքից լսի «մուշտարու ականջով», տե՛ս կհավատա՞ս, կհասկանա՞ս ինքդ քեզ։
Քարոզիչներդ հա ասում են. «Պատերա՜զմ է, պատերա՜զմ է»։ Եթե պատերազմ է, ապա դու չես կարող պատերազմական ժամանակի ղեկավար լինել, ամեն ժամ ինքդ ես ապացուցում դա։
Ինչքան շուտ հեռանաս, այնքան մեծ են շանսերը, որ Հայաստանը համաճարակը կհաղթահարի [այս պահի համար հնարավոր] նվազագույն կորուստներով։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից