Կարծիք

07.06.2020 16:41


Իշխանությունն իր իսկ տգիտության և ապիկարության արդյունքում երկիրը հասցրել է աղետի

Իշխանությունն իր իսկ տգիտության և ապիկարության արդյունքում երկիրը հասցրել է աղետի

Փետրվարի 24-ին ես ահազանգում էի, որ կորոնավիրուսը Իտալիայով գալիս է Հայաստան: Իշխանությունը այդ օրերին հույժ կարևոր հանրաքվե էր անում և Իտալիա ավիաթռիչքները անհրաժեշտ էին հանրության ուղեղը հերթական անգամ լվանալու համար:

Հիմա իշխանությունն իր իսկ տգիտության և ապիկարության արդյունքում երկիրը հասցրել է աղետի: Հիմա իշխանությունը մեղավոր է նշանակում «անկարգապահ» ժողովրդին:

Չի ստացվելու... Մեղավոր է միայն հպարտ իշխանությունը: Չի ստացվելու մահերի, խեղված ճակատագրերի, աղքատության մեջ հայտնվածների մեղքը ձեր վրայից շուռ տալ ժողովրդի վրա:

Մեղքը անհատապես կիսելու օրերն են եկել: Չեմ զարմանում, երբ տեսնում եմ, թե ինչպես է հերթական իմքայականը, հանրային պարսավանքին չդիմանալով, Ֆեյսբուքից դեակտիվ լինում:

***

Ամենաողբերգականը այս ամեն ինչում այն է, որ նույնիսկ հիմա, երբ բոլորին պարզ է, որ իշխանությունն անհեռատեսությամբ տապալել է համաճարակի դեմ պայքարը, փոխանակ խելքի գան ու փորձեր անեն իրավիճակը մի քիչ շտկելու, օրնիբուն զբաղված են ժողովրդին մեղավոր նշանակելով:

Մենք մեղք չունենք, ժողովուրդն է անպատասխանատու... չեք հավատո՞ւմ, հեսա վարչապետը «անպատասխանատու» ժողովրդի նոր լուսանկարներ կհրապարակի:

Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը