Աշխարհ

07.06.2020 14:20


Փողոցային բախումներ՝ Բեյրութում. տուժածների թիվը հասնում է 48-ի

Փողոցային բախումներ՝ Բեյրութում. տուժածների թիվը հասնում է 48-ի

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում ուժայինների և ցուցարարների միջև տեղի ունեցած փողոցային բախումների հետևանքով տուժածների թիվը հասնում է 48-ի, որոնցից 11-ը վնասվածքներով հոսպիտալացվել է, հայտնում է ТАСС-ը:

Բեյրութում ու երկրի այլ քաղաքներում բողոքի ակցիաները վերսկսվել են այն բանից հետո, երբ իշխանությունները երեքամսյա դադարից հետո փորձել են վերացնել տնտեսական սահմանափակումները, որոնք կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված կարանտինի պատճառով էին սահմանվել:

Ավելի վաղ Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը հայտարարել էր, որ երկրում բռնության նոր ալիքի բռնկումն անթույլատրելի է: «Եթե բողոքի խաղաղ ցույցերը նորից վերաճեն մայրուղներ փակելու, բանկերի թալանի ու իրավապահների վրա հարձակումների, երկիրը կհայտնվի քաոսի մեջ»,-նշել էր երկրի վարչապետը:

Լիբանանում իրավիճակն անկայունացել էր 2019թ-ի հոկտեմբերի 17-ից՝ երկրում խորացող տնտեսական ճգնաժամի ու կառավարության վարած քաղաքականության նկատմամբ առկա դժգոհությունների պատճառով, և հանգեցրել նախկին վարչապետի՝ սուննիական ուղղության ներկայացուցիչ Սաադ Հարիրիի գլխավորած ազգային միասնության կառավարության հրաժարականին: Գործող կառավարության կազմը ձևավորվել է այս տարվա հունվարի 21-ին և ընդունել տնտեսական վերականգնման ծրագիր:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը