Բուսաբանական այգում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու կախված դի
Երեկ՝ հունիսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել Բուսաբանական այգու անվտանգության աշխատակցի կողմից, ով հայտնել է, որայգում կախված դի կա:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված այգում՝ գազատար խողովակից կախված վիճակում հայտնաբերել են Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ, 32-ամյա Արամ Ա.-ի դին:
Դատաբժիշկը, զննելով դին, հայտնել է, որ նախնական եզրակացությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Բուսաբանական այգում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու կախված դի
Երեկ՝ հունիսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել Բուսաբանական այգու անվտանգության աշխատակցի կողմից, ով հայտնել է, որ այգում կախված դի կա: