Լրահոս

07.06.2020 11:52


Երևանում 40-ամյա վարորդը BMW X5-ով բախվել է երկաթե ցանկապատերին, կոտրել դրանք․ փլուզել բնակչի քարե պարիսպն ու կողաշրջվել. վերջինս տեղում մահացել է

Երևանում 40-ամյա վարորդը BMW X5-ով բախվել է երկաթե ցանկապատերին, կոտրել դրանք․ փլուզել բնակչի քարե պարիսպն ու կողաշրջվել. վերջինս տեղում մահացել է

Այսօր՝ հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 40-ամյա Ռ․ Էլյազյանը իր վարած BMW X 5 մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում Նուբարաշենի 14-րդ փողոցում բախվել է թիվ 1 տան երթակե ցանկապատերին, կոտրել դրանք, այնուհետև առաջ ընթանալով բախվել թիվ 16 փողոցի 1-ին տան պատին և կողաշրջվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում shamshyan.com-ը, վարորդին ավտոմեքենայի տակից դուրս են բերել բնակիչները և վթարի հարևանությամբ գտնվող ՀՀ Պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայողները:

Դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն նրանք արձանագրել են վարորդի մահը:

Բախման հետևանքով կոտրվել են տներից մեկի երկաթե ցանցե ճաղավանդակները և քարե պարիսպը:

Օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Նուբարաշենի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ մեկ մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը ոստիկանության նախկին աշխատակից էր:

Այս խորագրի վերջին նյութերը