«Ժառանգության» ներկայացուցիչներին զարմացրել է ՀԱԿ-ի պահվածքը
Այսօր Գյումրիում մամլո ասուլիս էին հրավիրել ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր ԱրմենՄարտիրոսյանը և «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ ՌուբենՀակոբյանը: Բանախոսները անդրադարձել են ներքաղաքական զարգացումների հեռանկարներին և այդ համատեքստում Րաֆֆի Հովհաննիսյանի՝ արդեն 14 օր ձգվող հացադուլին:
–Ի տարբերություն մյուս ընդդիմադիր ուժերի՝ «Ժառանգությունն» այս ընթացքում իր սկզբունքայնությունը ցույց տվեց և ամպագորգոռ խոսքեր հնչեցնելու փոխարեն կտրուկ գործողության անցավ,-նշել է Ռուբեն Հակոբյանը՝ շարունակելով,-ցավոք սրտի՝ ընդդիմությունն առայժմ չի կարող վեր կանգնել կուսակցական հավակնություններից, միջկուսակցական, միջանձնային հարաբերություններից և չի կարողանում առայժմ համախմբվել:
Այս համատեքստում «Ժառանգության» ներկայացուցիչներին զարմացրել է ՀԱԿ-ի պահվածքը, որը Րաֆֆի Հովհաննիսյանի քայլը քննադատում է նույն ոգով և տրամաբանությամբ, ինչը անում է իշխանությունը: «Տպավորությունէստեղծվում, որՐաֆֆիՀովհաննիսյանիդեմհակաքարոզչությունըկառավարվումէմեկկենտրոնից»,-ասել է Ռուբեն Հակոբյանը:
Միժամանակ, Ռուբեն Հակոբյանը նշել է, թե Հայաստանում իրավիճակը կարող է բարելավվել միայն իշխանափոխության միջոցով.
–Միայն իշխանափոխությունը կարող է վիճակ փոխել. ոչ թե այն պատճառով, որ կտրուկ ենք, հեղափոխական ենք, այլ շատ տրամաբանված բան կա: Ես հավատում եմ, որ Սերժ Սարգսյանն ուզում է լավ բան անել, բայց հավատում եմ նաև բնական այն օրինաչափությանը, որ մարդ չի կարող կտրել այն ճյուղը, որի վրա նստած է: Այն թիմով, որով եկել է Սերժ Սարգսյանը իշխանության, չի կարող պետության մեջ որևէ բան փոխել:
«Ժառանգության» ներկայացուցիչներին զարմացրել է ՀԱԿ-ի պահվածքը
Այսօր Գյումրիում մամլո ասուլիս էին հրավիրել ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը և «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը: Բանախոսները անդրադարձել են ներքաղաքական զարգացումների հեռանկարներին և այդ համատեքստում Րաֆֆի Հովհաննիսյանի՝ արդեն 14 օր ձգվող հացադուլին:
–Ի տարբերություն մյուս ընդդիմադիր ուժերի՝ «Ժառանգությունն» այս ընթացքում իր սկզբունքայնությունը ցույց տվեց և ամպագորգոռ խոսքեր հնչեցնելու փոխարեն կտրուկ գործողության անցավ,-նշել է Ռուբեն Հակոբյանը՝ շարունակելով,-ցավոք սրտի՝ ընդդիմությունն առայժմ չի կարող վեր կանգնել կուսակցական հավակնություններից, միջկուսակցական, միջանձնային հարաբերություններից և չի կարողանում առայժմ համախմբվել:
Այս համատեքստում «Ժառանգության» ներկայացուցիչներին զարմացրել է ՀԱԿ-ի պահվածքը, որը Րաֆֆի Հովհաննիսյանի քայլը քննադատում է նույն ոգով և տրամաբանությամբ, ինչը անում է իշխանությունը: «Տպավորություն է ստեղծվում, որ Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ հակաքարոզչությունը կառավարվում է մեկ կենտրոնից»,-ասել է Ռուբեն Հակոբյանը:
Միժամանակ, Ռուբեն Հակոբյանը նշել է, թե Հայաստանում իրավիճակը կարող է բարելավվել միայն իշխանափոխության միջոցով.
–Միայն իշխանափոխությունը կարող է վիճակ փոխել. ոչ թե այն պատճառով, որ կտրուկ ենք, հեղափոխական ենք, այլ շատ տրամաբանված բան կա: Ես հավատում եմ, որ Սերժ Սարգսյանն ուզում է լավ բան անել, բայց հավատում եմ նաև բնական այն օրինաչափությանը, որ մարդ չի կարող կտրել այն ճյուղը, որի վրա նստած է: Այն թիմով, որով եկել է Սերժ Սարգսյանը իշխանության, չի կարող պետության մեջ որևէ բան փոխել:
Դերենիկ Մալխասյան
Գյումրի