Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում կալանվել է Երեւանից ժամանած, հայկական մաքսանենգ ծխախոտով բեռնված հերթական օդանավը։Օդանավում եղել է հայկական ծագման մաքսանենգ ծխախոտ՝ 16 տոննա ընդհանուր քաշով։ Այս մասին հայտնում է «Վեստի Վորոնեժ» լրատվական ծառայությունը։ Ակցիզային մակնշումներ եւ հատուկ մակնշումներ, որոնք անհրաժեշտ են ծխախոտային արտադրանքի համար, ապրանքի վրա չկա։ Սա արդեն երկրորդ խոշոր խմբաքանակն է, որը ձերբակալվել է Հայաստանից, վերջին մեկ ամսվա ընթացքում։
Ապրիլի վերջին հայկական մաքսանենգ ծխախոտի բեռ կալանվել է նաեւ Կրանսոդարում։ Հայաստանում, ըստ հրապարակման, մաքսանենգ ծխախոտի գործը սկանդալի առիթ է դարձել, քանի որ Հայաստանի նախկին նախագահի փեսա Միքայել Մինասյանը մեղադրել է այս անօրինական բիզնեսի կազմակերպման մեջ Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Փաշինյանն էլ սպառնացել է Մինասյանին ուժայիններով։ Մինասյանի խոսքերի համաձայն, վորոնեժյան դրվագը միայն մեկն է բազմաթիվ նման դեպքերի շղթայից։
Մասնագետները Վորոնեժում կալանված եւ առգրավված ծխախոտի արժեքը գնահատել են 70 միլիոն ռուբլի։
ՌԴ իշխանությունները Վորոնեժում հերթական մաքսանենգ ծխախոտով լի ինքնաթիռն են կալանավորել (տեսանյութ)
Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում կալանվել է Երեւանից ժամանած, հայկական մաքսանենգ ծխախոտով բեռնված հերթական օդանավը։ Օդանավում եղել է հայկական ծագման մաքսանենգ ծխախոտ՝ 16 տոննա ընդհանուր քաշով։ Այս մասին հայտնում է «Վեստի Վորոնեժ» լրատվական ծառայությունը։ Ակցիզային մակնշումներ եւ հատուկ մակնշումներ, որոնք անհրաժեշտ են ծխախոտային արտադրանքի համար, ապրանքի վրա չկա։ Սա արդեն երկրորդ խոշոր խմբաքանակն է, որը ձերբակալվել է Հայաստանից, վերջին մեկ ամսվա ընթացքում։
Ապրիլի վերջին հայկական մաքսանենգ ծխախոտի բեռ կալանվել է նաեւ Կրանսոդարում։ Հայաստանում, ըստ հրապարակման, մաքսանենգ ծխախոտի գործը սկանդալի առիթ է դարձել, քանի որ Հայաստանի նախկին նախագահի փեսա Միքայել Մինասյանը մեղադրել է այս անօրինական բիզնեսի կազմակերպման մեջ Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Փաշինյանն էլ սպառնացել է Մինասյանին ուժայիններով։ Մինասյանի խոսքերի համաձայն, վորոնեժյան դրվագը միայն մեկն է բազմաթիվ նման դեպքերի շղթայից։
Մասնագետները Վորոնեժում կալանված եւ առգրավված ծխախոտի արժեքը գնահատել են 70 միլիոն ռուբլի։
Տեսանյութը՝ այստեղ։
Աղբյուրը՝ politik.am