Կարծիք

06.06.2020 13:59


Եթե «պատերազմ» է, ձեզ պատերազմողի պես պահեք

Եթե «պատերազմ» է, ձեզ պատերազմողի պես պահեք

Չեմ կարծում, որ որևէ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ունի անդրադառնալ այն «հուսահատ» մեղադրանքներին՝ թե բա ինչու՞ չօգնեցիք էս մարդկանց, ինչու՞ ձեռք չմեկնեցիք, բա պատերազմում էին, բա կռվում էին, վույ-վույ, աման-աման, ու էդպես։ Չունի արդյունավետություն, քանի որ բոլորն էլ հասկանում են. արդեն շատ ուշ է։

Բայց այդ հարցերին անդրադառնալը շատ կարևոր է ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ տեսանկյունից։

Արդ, ասում եք՝ «պատերազմ է»։ Բա պատերազմի ժամանակ ուրիշ օրակա՞րգ է լինում, քան ինքը՝ պատերազմը։ Համեմատենք Երկրորդ Համաշխարհային պատերազմի հետ։ Աննորմալ չէի՞ք համարի ԱՄՆ ղեկավարությանը, եթե Պերլ-Հարբորից հետո որոշեին, օրինակ, ամեն գնով փոխել Գերագույն դատարանի կազմը, աննորմալ չէի՞ք համարի Մեծ Բրիտանիայի ղեկավարությանը, եթե 40 թվին որոշեին օրինակ ստեղծել Վիկտորիա թագուհու օրոք մարդու իրավունքների մասսայական խախտումները հետաքննող հանձնաժողով, աննորմալ չէի՞ք համարի ՍՍՀՄ ղեկավարությանը, եթե 42 թվին որոշեին օրինակ միանալ Պրժեվալսկու ձիուն ոչնչացումից փրկելու մասին միջազգային կոնվենցիային կամ մտցնեին «չոր օրենք» (сухой закон)։


Զգացի՞ք աբսուրդը։ Իսկ մեր «պատերազմի» ժամանակ մարդիկ ՍԴ դատավորներին են ուզում հեռացնեն, որ բերեն իրենց հավատարիմ իրավաբաններին, Լանզարոտի կոնվենցիա են վավերացնում, գույքահարկ են բարձրացնում, 1991-2018թթ «մարդու իրավունքների զանգվածային խախտումներ» հետաքննող հանձնաժողով են ստեղծում։

Կներեք, եթե «պատերազմ» է, ձեզ պատերազմողի պես պահեք։ Ավելի ճիշտ՝ ՊԱՀԵԻՔ:

Մյուս փաստարկները՝ հաջորդիվ։ Եթե իհարկե կարիք լինի։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը