Կանադայի մայրաքաղաքում վարչապետ Թրյուդոն ծնկի է իջել հակառասիստական ցույցի ժամանակ
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոնև կառավարության անդամները մասնակցել են Օտտավայում կայացած հակառասիստական ցույցին:«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է CTV հեռուստաընկերությունը:
Նշվում է, որ ակցիան անցկացվում էր ի հիշատակ ամերիկացի սևամորթ Ջորջ Ֆլոյդի, ով մահացել էր ոստիկանի գործողությունների հետևանքով: Կանադայի վարչապետն ակցիային միացել էր կառավարության անդամների հետ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ:
Ջասթին Թրյուդոն ծնկի էր իջել ակցիայի մյուս մասնակիցների հետ միասին:
Մինեապոլիսում ոստիկանության գործողությունների հետևանքով աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունը բողոքի զանգվածային ակցիաների, անկարգությունների պատճառ է դարձել ԱՄՆ-ում: Ցուցարարները պահանջում են արդարադատություն և բարեփոխումներ ոստիկանական համակարգում: Չնայած սահմանափակումներին՝ մարդիկ շարունակում են փողոց դուրս գալ ռասայական խտրականության, ոստիկանական անօրինական գործողությունների, սոցիալական անհավասարության դեմ:
Կանադայի մայրաքաղաքում վարչապետ Թրյուդոն ծնկի է իջել հակառասիստական ցույցի ժամանակ
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և կառավարության անդամները մասնակցել են Օտտավայում կայացած հակառասիստական ցույցին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է CTV հեռուստաընկերությունը: