Կարծիք

06.06.2020 10:02


Մոտակա օրերի գործընթացների ընդհանուր սցենարը պարզ է

Մոտակա օրերի գործընթացների ընդհանուր սցենարը պարզ է

Համավարակը մի կողմից սահմանափակում է քաղաքական գործունեության սահմանները և «Այս կառավարությունը 100 տոկոսով փոխել է պետք» կարգախոսը պետք է իկատար ածվի միայն ԱԺ-ում և իշխանության ներսում համատապասխան գործընթացի արդյունքում։ Մյուս կողմից էլ «փողոցի գործոնի» վերացումը թույլ չի տա հակառակ կողմին 2018 հոկտեմբերի 2-ի օրինակով շրջափակել ԱԺ-ի շենքը և բիրտ ուժով հարցը լուծել։

Հետևաբար, եթե կա իրական մտադրություն ավարտելու սկսածը, ապա այստեղ կարող է «աշխատել» ՀՀ Սահմանադրության 115 հոդվածը, որն ասում է, որ վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու: Հոդվածը նաև ասում է, որ նոր վարչապետն այս դեպքում ընտրվում է ձայների մեծամասնությամբ։ Այսինքն մոտակա օրերի գործընթացների ընդհանուր սցենարը պարզ է։

Իսկ եթե սրան հավելենք այն, որ ամենայն հավանականությամբ վարչապետի անվան հետ կապված կոռուպցիոն բացահայտումները կարող են շարունակվել (արդեն կա նոր անոնս), դա կբերի ԱԺ-ում և առհասարակ իշխանության մեջ իր դելեգիտիմիզացիային, ինչը հիմք է տալիս մտածելու, որ ԱԺ-ում անհրաժեշտ քանակի ձայներ ապահովելու խնդիր չի լինի։

Ամեն դեպքում, երկիրը փոփոխությունների կարիք ունի... Երկրին պետք է ազգային միասնության կառավարություն: Եթե ​​սա չի իրականացնի մեկ ուժ, ապա վաղը մյուսը կանի:

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը