Թուրքական իշխանամետ լրատվամիջոցն անդրադարձել է Բաթումի պայմանագրին
Թուրքական իշխանական «Yeni Akit» լրատվական կայքը, հղում անելով պետական Անադոլու գործակալության Բաքվի ներկայացուցչությանը, ներկայացրել է Բաթումի պայմանագրի 102 ամյակին նվիրված հոդված։
Հրապարակման մեջ նշվում է, որ 1918 թվականի մայիսի 28-ին Ադբեջանի անկախության հռչակումից հետո առաջին պայմանագիրը Օսմանյան պետության և Ադրբեջանի միջև եղել է հենց 1918 թվականի հունիսի 4-ին կնքված Բաթումի պայմանագիրը, որով երկու «եղբայրական» պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հիմքն է դրվել։
Ըստ հրապարակման՝ այս պայմանագիրը նպատակ է հետապնդել հաստատելու և ամրապնդելու երկու երկրների միջև քաղաքական, իրավական, առևտրային և ռազմական հարաբերությունները։
Պայմանագրի առանցքային գաղափարն էր նաև ռազմական համագործակցությունը, որն ուղղված էր հիմնական Հայաստանի և հայ ժողովրդի դեմ։
Հենց այս համագործակցության արդյունքում էլ 1918 թվականին տեղի ունեցան հայերի զանգվածային կոտորածներ Բաքվում և այլ շրջաններում։
Այս տխրահռչակ պայմանագրով էր նաև, որ նախատեսվում էր Հայաստանի Հանրապետության տարածքը դարձնել 12.000 քառակուսի կիլոմետր և պատահական չէ, որ թուրք-ադրբեջանական քարոզչամեքենան բաղձանքով է հիշատակում հակահայ դավադիր այս պայմանագիրը։

Աղբյուրը՝ ermenihaber.am