Լրահոս

06.06.2020 09:35


Լոռու մարզում անհայտ անձը կամ անձինք կոտրել են արագաչափի նկարահանող և լույս արձակող ապակիները

Լոռու մարզում անհայտ անձը կամ անձինք կոտրել են արագաչափի նկարահանող և լույս արձակող ապակիները

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունիսի 4-ին, Վանաձոր քաղաքի ոստիկանության Գուգարքի բաժին ահազանգ է ստացվել, որ Բազում գյուղի 1-ին փողոցում տեղադրված արագաչափի նկարահանող և լույս արձակող ապակիները վնասված են:

Պարզվել է, որ վնասվել են ապակիները, որոնց վրա առկա են եղել ճաքեր: Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը