Ալեքսանդր Մանասյան. «Բանակցություններ չկան, դրանք ուղղակի կոնսուլտացիաներ են...»
«Քաղաքագիտական հետազոտությունների ակադեմիա» ՀԿ նախագահ Ալեքսանդր Մանասյանը «Հայելի» ակումբում կարծիք է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտության շուրջ «բանակցություններ չկան, դրանք ընդամենը կոնսուլտացիաներ են»։ Մանասյանի կարծիքով, այն բանից հետո, «երբ ԼՂՀ-ն դուրս մնաց բանակցային գործընթացից, երկար ժամանակ պետք է անցնի, որպեսզի հակամարտությունն ընկալվի երկկողմանի, այսինքն՝ հայ-ադրբեջանական»։ Նա գտնում է նաև, որ գործընթացը համանախագահների կողմից ձգձգվում է արհեստականորեն՝ այն իրենց օգտին լուծելու համար։ Դրան հակառակ՝ քաղաքագետ Երվանդ Բոզոյանն ասել է, որ բանակցային գործընթացի ձգձգումը պայմանավորված է օբյեկտիվ պատճառներով, որոնցից է, օրինակ, դիրքորոշումների բազմազանությունը։
- Իրականում, մենք չպետք է համեմատվենք Ադրբեջանի հետ։ Պետք է ուժեղ պետություն դառնանք, և կարծում եմ պրոհայկական տրամադրությունները նույնպես կուժեղանան։ Խնդիրը շատ բարդ է և մոտակա ժամանակներս այն դժվար էլ լուծվի,- ասել է Ե. Բոզոյանը։