Կարծիք

05.06.2020 19:15


Էլ ավելի պարզագույն սիլլոգիզմ

Էլ ավելի պարզագույն սիլլոգիզմ

a) Կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին,

b) Պատերազմը վարելու բեռն ընկած է իշխանության ուսերին,

c) Իշխանությունը տապալել է պատերազմի նախապատրաստական փուլը և բոլորիս տանում է դաժան պարտության։ Չնկատել սա և փակել աչքերը վերահաս խնդրի վրա, հավասար է կիսել պատասխանատվությունը ձախողման (և մարդկային կյանքերի) համար իշխանության հետ։ Պատերազմը պարտության տանող իշխանությանը սատարելը, ունենալով հաղթելու հնարավորություն, խելահեղություն է, որը ոչ մի արդարացում չունի։

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը