Ինչպես է Նիկոլ Փաշինյանը սիրում բոլորիդ, հպարտանում բոլորովդ և խոնարհվում բոլորիդ առաջ (տեսանյութ)
Կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարն ամբողջությամբ տապալած, մահերի պատճառ դարձած Նիկոլ Փաշինյանի միակ գործն այժմ դարձել է այդ ամենի համար ժողովրդին մեղադրելը։ Նա այժմ զբաղված է իր իսկ կողմից «հպարտ ու գիտակից» քաղաքացուն «անպատասխանատու և անգիտակից» հռչակելու քստմնելի գործով՝ իր ֆեյսբուքյան էջում, իբր, ապացույցներ ներկայացնելով։
Մեղադրանքին, բնականաբար, հետևեց ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառումը բաց տարածքում դիմակ չկրած քաղաքացու դեմ։
Ցինիզմն ու դեմագոգիան այս պատմության մեջ այն է, որ ոստիկանական ուժի կիրառման պատասխանատվությունն էլ է նա «գցում» ժողովրդի «գրպանը»։
Սաիմպահանջնէոստիկանությունից,սանաևհանրությանպահանջնէոստիկանությունից»,–իր ֆեյսբուքյան էջում գրել է «ժողովրդի» վարչապետը։
Եվ սա ասում է մեկը, ով 2008–ի մարտի 1–ին Երևանի կենտրոնը վերածել էր ռազմական գործողությունների թատերաբեմի։ Նա մարդկանց ապօրինաբար ուղարկում էր ոստիկանության հետ բախումների՝ կոչ անելով զինվել և «մեր քաղաքն ազատագրել ղարաբաղցի տականքներից»։
Իր տեսակին հավատարիմ՝ մարդկային կյանքեր խլելուց և սահմանադրական կարգի տապալման անհաջող փորձից հետո 2008–ին նա ծլկեց դեպքի վայրից։
Փաշինյանն ընդհատակից դուրս եկավ միայն իշխանության հետ գործարքից հետո։ Նրա դեմ բռնություն չկիրառվեց, թեև նա 10 զոհի պատճառ էր դարձել։
Փաշինյանի դեմ բռնություն չկիրառվեց նաև 2018–ի գարնանը, երբ նա հատուկ պաշտպանության տարածք՝ ռադիոտուն ներխուժեց բռնությամբ։
«Սիրո և համերաշխության» կարգախոսներով վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանն այժմ ահա այսպե՛ս է սիրում բոլորիդ, խոնարհվում բոլորիդ առաջ և հպարտանում բոլորովդ։
Ինչպես է Նիկոլ Փաշինյանը սիրում բոլորիդ, հպարտանում բոլորովդ և խոնարհվում բոլորիդ առաջ (տեսանյութ)
Կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարն ամբողջությամբ տապալած, մահերի պատճառ դարձած Նիկոլ Փաշինյանի միակ գործն այժմ դարձել է այդ ամենի համար ժողովրդին մեղադրելը։ Նա այժմ զբաղված է իր իսկ կողմից «հպարտ ու գիտակից» քաղաքացուն «անպատասխանատու և անգիտակից» հռչակելու քստմնելի գործով՝ իր ֆեյսբուքյան էջում, իբր, ապացույցներ ներկայացնելով։
Մեղադրանքին, բնականաբար, հետևեց ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառումը բաց տարածքում դիմակ չկրած քաղաքացու դեմ։
Ցինիզմն ու դեմագոգիան այս պատմության մեջ այն է, որ ոստիկանական ուժի կիրառման պատասխանատվությունն էլ է նա «գցում» ժողովրդի «գրպանը»։
«Ոստիկանությունը ուժային կառույց է, և սահմանված կանոնների նկատմամբ բացահայտ արհամարհանք ցույց տվողների նկատմամբ օրենքով սահմանված կարգով կարող է և պե՛տք է ուժ կիրառի:
Սա իմ պահանջն է ոստիկանությունից, սա նաև հանրության պահանջն է ոստիկանությունից»,–իր ֆեյսբուքյան էջում գրել է «ժողովրդի» վարչապետը։
Եվ սա ասում է մեկը, ով 2008–ի մարտի 1–ին Երևանի կենտրոնը վերածել էր ռազմական գործողությունների թատերաբեմի։ Նա մարդկանց ապօրինաբար ուղարկում էր ոստիկանության հետ բախումների՝ կոչ անելով զինվել և «մեր քաղաքն ազատագրել ղարաբաղցի տականքներից»։
Իր տեսակին հավատարիմ՝ մարդկային կյանքեր խլելուց և սահմանադրական կարգի տապալման անհաջող փորձից հետո 2008–ին նա ծլկեց դեպքի վայրից։
Փաշինյանն ընդհատակից դուրս եկավ միայն իշխանության հետ գործարքից հետո։ Նրա դեմ բռնություն չկիրառվեց, թեև նա 10 զոհի պատճառ էր դարձել։
Փաշինյանի դեմ բռնություն չկիրառվեց նաև 2018–ի գարնանը, երբ նա հատուկ պաշտպանության տարածք՝ ռադիոտուն ներխուժեց բռնությամբ։
«Սիրո և համերաշխության» կարգախոսներով վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանն այժմ ահա այսպե՛ս է սիրում բոլորիդ, խոնարհվում բոլորիդ առաջ և հպարտանում բոլորովդ։
Կորյուն Մանուկյան