Քաղաքական

05.06.2020 17:03


ԱԱԾ-ն 49,5 մլն դրամով 7 ավտոմեքենա է ձեռք բերել

ԱԱԾ-ն 49,5 մլն դրամով 7 ավտոմեքենա է ձեռք բերել

Ազգային անվտանգության ծառայությունը 2019-ին 7 ավտոմեքենա է ձեռք բերել՝ ծախսելով 49 մլն 470 հազար դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 5-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում ասաց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Էդուարդ Մարտիրոսյանը:

«2019թ. ընթացքում տրանսպորտային միջոցներով ապահովության բարելավում միջոցառման ծախսերը կազմել են 49 մլն 470 հազար դրամ կամ նախատեսվածի 99,9%-ը: Գնվել են 3 «Կիա Ռիո» և 4 հատ «Հյունդայ Ակցենտ» մեքենաներ: Դրանք էկոնոմ դասի են, մենք շատ ծախս չենք արել»,-ասաց Մարտիրոսյանը:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը 2019թ. իրեն հատկացված պետական բյուջեի միջոցներից 400 մլն դրամի խնայողություն է կատարել: Հունիսի 5-ին ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստերում մեկնարկել են «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները:

Այս խորագրի վերջին նյութերը