Կարծիք

05.06.2020 16:34


Փաշինյանը կողմնորոշվել է կարծես, որ անհնազանդությունը կարող է հանգեցնել ուժի կիրառման

Փաշինյանը կողմնորոշվել է կարծես, որ անհնազանդությունը կարող է հանգեցնել ուժի կիրառման

2008-ի մարտի մեկին Նիկոլ Փաշինյանը գոռում էր, որ իր «հոգին փառավորվում է», երբ տեսնում է, թե քաղաքացին ինչպես է ոստիկանից մահակներ ու վահաններ խլում, ինչպես է հրկիզում ոստիկաններին, ինչպես է «Լֆիկի» խանութը թալանում, ինչպես է սրած արմատուրաներով զինվում, ջարդ ու փշուր անում Երևանը, իսկ հիմա դիմակ չկրելու համար ասֆալտին է փռում ու ուժ կիրառելու իրավունքը հաստատող գրառումներ է կատարում:

Կողմնորոշվել է կարծես, որ անհնազանդությունը կարող է հանգեցնել ուժի կիրառման:

Չնայած այն, ինչ անում էին ինքն ու իր թիմակիցները, անհամեմատ է նրա հետ, ինչ արել էր առանց դիմակ քաղաքացին, որը երկու օր առաջ լսել էր Փաշինյանից, որ այս տարի, նույնիսկ կորոնավիրուսի պայմաններում, անհամեմատ քիչ մարդ է մահացել, քան անցյալ տարի նույն շրջանում:

Քրիստինա Նազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը