Կարծիք

05.06.2020 15:47


Տեսանկարելիս ու լուսանկարելիս պետք է մարդկանց տեղեկացնել այդ մասին

Տեսանկարելիս ու լուսանկարելիս պետք է մարդկանց տեղեկացնել այդ մասին

Մի քանի նվազագույն կանոն անձնական տվյալների պաշտպանության համար։

Տեսանկարելիս ու լուսանկարելիս պետք է մարդկանց տեղեկացնել այդ մասին (բարեխղճության կանոն)

Դրանք հրապարակելիս պետք է ապաանձնավորել մարդկանց, փակել դեմքերը, բլուր անել կադրը

Տեսահսկողը կամ լուսանկարահանողը պարտավոր է տվյալները մշակել այն նվազագույն ծավալով, որն անհրաժեշտ է օրինական նպատակին հասնելու համար (համաչափության սկզբունք)

եւ վերջապես, հասարակական վայրերում տեսահսկում կարող է իրականացվել միայն հանրային իշխանությունների կողմից (օր՝ քաղաքապետարան, ոստիկանություն):

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը խախտելու, այդ թվում անձնական տվյալ մշակելը (այդ թվում տեսահսկման միջոցով) օրենքով սահմանված կարգի խախտմամբ իրականացնելու դեպքում սահմանված է վարչական պատասխանատվություն՝ տուգանք, որի չափը տարբեր

խախտումների դեպքում տատանվում է 50.000 ՀՀ դրամից մինչև 500.000 ՀՀ դրամ (տես՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք, հոդված 189.17):

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի

նախագահ Շուշան Դոյդոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը