Քաղաքական

05.06.2020 14:55

#Stopnikol2020 շարժման ֆլեշմոբը չիրականացավ. ոստիկանները ռեֆորմիստներին թույլ չտվեցին մոմավառություն իրականացնել (տեսանյութ)

#Stopnikol2020 շարժման ֆլեշմոբը չիրականացավ. ոստիկանները ռեֆորմիստներին թույլ չտվեցին մոմավառություն իրականացնել (տեսանյութ)

Ռեֆորմիստներ» կուսակցության անդամներին ոստիկանները թույլ չտվեցին Կառավարության շենքի բակում իրականացնել մոմավառություն։ Այսօր` հունիսի 5-ին, լրագրողների հետ զրույցում «Ռեֆորմիստներ» կուսակցության հիմնադիր Վահան Բաբայանը հայտնեց, որ այսօր իրենք հայտարարում են #stopnikol2020 շարժման ֆլեշմոբի մեկնարկը.

«Գտնում ենք, որ վարչապետն իրեն սպառել է, և վերջին օրերի իրադարձությունները դրա վառ ապացույցն են։ Այսօր Ռեֆորմիստները սկսելու էին այդ ակցիան և ինքս եմ հորդորել կողմնակիցներին՝ այստեղ չհավաքվել և հավաքվել ենք այստեղ շատ նեղ կազմով։ Ոստիկանները թույլ չեն տալիս իրականացնել որևէ ակցիա և խոչընդոտեցին մեր գործունեությանը»,-ասաց Բաբայանը։

Նա նշեց, որ երկրում հայտարարված կարանտինի ավարտից հետո իրենց կուսակցությունն առաջինն է լինելու, որ Ազատության հրապարակում կհայտարարի հանրահավաք. «Մենք 2 տարի առաջ էլ գիտեինք, որ աղետալի վիճակ է սպասվում։ Ժողովուրդը չի տեսել նոր փոփոխություններ և դրա համար էլ մենք գնալու ենք նոր փոփոխությունների»։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։