Կարծիք

05.06.2020 14:10


Նիկոլը սկսել է իր սխալները ժողովրդի վրա բարդել

Նիկոլը սկսել է իր սխալները ժողովրդի վրա բարդել

Սեփական սխալները նախկինների վրա բարդելով կրուտիտ լինելը էլ չի աշխատում՝ դրա համար էլ Նիկոլը սկսել է իր սխալները ժողովրդի վրա բարդել...

Բայց ինձ ավելի շատ հետաքրքրում է՝ Նիկոլին աստվածացնող ժողովուրդը, հիմա արդեն Նիկոլից հիասթափվելով, ինքը իր սխալը հասկանո՞ւմ է, թե՞ ժողովուրդն էլ ամեն բանում միայն Նիկոլին է մեղադրում...

Ինձ հետաքրքրում է՝ Նիկոլից հիասթափվող ժողովուրդը հիմա էլ նոր ստախո՞ս է փնտրում, որ գա հիմա էլ Նիկոլից ազատի, թե՞ սկսում է հասկանալ, որ պետությունը ոչ թե կառավարվում է էմոցիաներով, փողոցից ու ժողովրդի անունից, այլ՝ սահմանադրությամբ ու օրենքներով....

Այո՛, իմ ժողովուրդ, դու խաբված ես, բայց դու եթե չհասկանաս ու չգիտակցես նաև քո սխալները, դարձյալ խաբվելու ես նոր նիկոլների կողմից....

Մենուա Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը