Լրահոս

05.06.2020 14:25


Արգավանդի խաչմերուկում բախվել են Mitsubishi Pajero IO-ն և Hyundai-ը. վերջինն էլ հայտնվել է բնակչի տան բակում

Արգավանդի խաչմերուկում բախվել են Mitsubishi Pajero IO-ն և Hyundai-ը. վերջինն էլ հայտնվել է բնակչի տան բակում

Այսօր՝ հունիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։20-ի սահմաններում Իսակովի պողոտա-Արգավանդի խաչմերուկում բախվել են Hyundai մակնիշի և Mitsubishi Pajero IO մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ բախման արդյունքում Hyundai-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյան վրա տեղադրված երկաթե արկղին և առաջ ընթանալով՝ հայտնվել բնակչի սեփական տան տարածքում։

Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։

Ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից՝ հայտնելով, որ իրենց լավ են զգում։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը